ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ողջունել է վերակառուցմանը մասնակցելու՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) առաջարկը։
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ԵԱԶԲ–ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը։
«Մենք ողջունում ենք նրանց առաջարկը և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք քննարկել այն», – Sputnik Արմենիային ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Զվարթնոցն» ապրիլ–մայիս ամիսներին վերանորոգել է թռիչքուղին։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 12 մլն դոլար էր։ Գումարը տրամադրել է «Կորպորասիոն Ամերիկա» կոնցեսիոներ ընկերությունը։