ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես նախօրեին հայտարարել էր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այցելել է Սևանա լիճ և եղել Սևանավանքում։
Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն իր Facebook-յան պաշտոնական էջում հրապարակել է Տուսկի այցելության լուսանկարները։
Տուսկին այցելության ժամանակ ուղեկցել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
ՀՀ վարչապետը Սևան այցելությանը ներկա չի եղել։ Բայց նա էլ քիչ առաջ Տուսկի հետ հանդիպման լուսանկար է հրապարակել ու գրել. «Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ»։
Հիշեցնենք` հունիսի 10-ին ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ ասել էր, որ Եվրամիությունը կրկնապատկել է 2019թ.–ին Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։
Տակից ռազմատենչությունը խրախուսելով՝ առերես խաղաղությա՞ն են պատրաստում
Դոնալդ Տուսկը նաև նշել էր, որ այդ գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին, այդ թվում` Սևանին։
«Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը»,–ասել էր նա։
Նա հայտնել էր, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն իր խոսքով` ապացույցն է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության։