00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի ու նախարարի երկխոսությունը կամ պետական ո՞ր ծրագիրը կոռուպցիոն ռիսկ չունի

© Photo / official site of the Prime minister of RAНикол Пашинян с супругой Анной Акопян посетили мероприятие по передаче 200 автомобилей скорой помощи из Китая в дар Армении (17 октября 2018). Еревaн
Никол Пашинян с супругой Анной Акопян посетили мероприятие по передаче 200 автомобилей скорой помощи из Китая в дар Армении (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի ու առողջապահության նախարարի հետաքրքրաշարժ երկխոսությունը որոշ հարցեր ծնեց, որոնց պատասխանը գտնելու համար գուցե օգնի «Արագիլի» փորձը։

Ովքեր, թեկուզ անուշադիր, հետևել են կառավարության այսօրվա նիստին, նկատած կլինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև ծավալված բավականին հետաքրքրաշարժ երկխոսությունը կամ հարցուպատասխանը: Արդյունքն այն էր, որ անպտղության հաղթահարման հարցում պետական աջակցությանը վերաբերող նախագիծը խոտանվեց ու հանվեց նիստի օրակարգից:

Доктор клинической больницы - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը մոտ 200 մլն դոլար կհատկացնի անպտղության դեմ պայքարի համար

Ցանկացողներն, իհարկե, ազատ են այդ եղելությունից հեռուն գնացող հետևություններ անելու, քանզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն կամ նման հաջողությամբ կարող էր վրդովվել պետական բյուջեից ծախս ենթադրող ցանկացած այլ գերատեսչության ղեկավարի ցանկացած այլ նախագծի հետ կապված: Բայց այսօր վարչապետի դիտողությունների տարափը հասցեագրված էր հենց առողջապահության նախարարին: Ի դեպ, ոչ առաջին անգամ: Թե ով ինչ հետևություն կանի դրանից, տվյալ դեպքում դնենք մի կողմ: Ենթադրենք, դա սովորական, նույնիսկ առօրյա «աշխատանքային պահ» է, ոչ ավելին: Սակայն մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, թե ներկայացված ծրագրում՝ շահառուների հերթագրման ու ցուցակագրման հարցում կարող են կոռուպցիոն երևույթներ լինել, իսկապես խոցելի է: Տեսականորեն կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել ու կան բոլոր պետական ծրագրերում, որոնցով նախատեսվում է պետբյուջեի միջոցների ծախս: Դե, եկեք բյուջեից ընդհանրապես որևէ ծախս չկատարենք, որպեսզի զերծ լինենք «կոռուպցիոն ռիսկերից», համ էլ դա կարող ենք ներկայացնել որպես պայքար կոռուպցիայի դեմ:

Եթե ավելի լուրջ, ապա հարցը հետևյալն էր: Կա անպտղություն ասվածը, որի բուժումը կամ հաղթահարումը ամուսնական զույգերից շատերի երազանքն է: Նրանց մի մասը ֆինանսապես ունի այդ խնդրի հաղթահարմամբ ինքնուրույն զբաղվելու հնարավորություն:

Բայց կան նաև նման հնարավորություններ չունեցող ընտանիքներ: Նրանցից տարեկան 85 ընտանիքի անպտղության բուժումը (հաղթահարումը) հասանելի դարձնելու համար պետությունը այս տարվա բյուջեով նախատեսել է հատկացնել 200 մլն դրամ: Նախարարի ներկայացրած նախագիծը հենց այդ միջոցների տնօրինմանը, նրա նշած 85 ընտանիքի անվճար բուժօգնությունը կազմակերպելուն էր վերաբերվում:

Премьер-министр Армении Никол Пашинян и министр здравоохранения Арсен Торосян на совещании по теме улучшения сферы здравоохранения (16 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով. Փաշինյանը չընդունեց Թորոսյանի առաջարկը

Խոսքն, ըստ առողջապահության նախարարի, հարյուրավոր ընտանիքների մասին է: Այստեղ վարչապետը չհամաձայնեց, և երբ նախարարը հաստատեց, որ չկա փորձագիտական գնահատական, թե որքան է անպտղության խնդիր ունեցող ընտանիքների թիվը, Փաշինյանը հավելեց, թե միգուցե 4000 կամ հազարավոր ընտանիքների մասին է խոսքը, այլ ոչ թե հարյուրավոր:

Ուշադրություն գրավեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզվածությունը, որ այս ծրագրով շահառուների ցուցակագրումն ու սահմանված բուժօգնությունից օգտվելու հերթականությունը խնամի-ծանոթ-բարեկամով է որոշվելու, որ ենթադրենք, շահառուների առաջին 80-85 ընտանիքը «կոռուպցիայով է որոշվելու»: Իսկ ուշադրություն գրավեց այն պատճառով, որ ծրագիրը, հասկանալի է՝ ցուցակավորմամբ ու հերթագրմամբ հանդերձ, իրականացվելու է առողջապահության նախարարության շրջանակում, տրամաբանական է՝ աշխատանքի և սոցհարցերի նախարարության ներգրավմամբ: Մի՞թե այդ գերատեսչությունների ղեկավարները կոռուպցիոն ռիսկերին դիմագրավելու առումով այդքան խոցելի են կամ, այսպես ասենք, անզոր, ու չեն կարող վերահսկել նման ծրագրի իրականացման ընթացքը: Նույնիսկ ծրագրի ընթացքն էլ չէ, այլ շահառումների ցանկ կազմելն ու նրանց հերթականությունը վերահսկելը, ըստ ընդունված չափանիշների (անապահովության ցուցանիշ, տարիքային և առողջական պահանջներ, սոցիալական օրինական արտոնություններից օգտվողներ և այլն):

Արսեն Թորոսյանն իր մեքենայով Վանաձոր է տանում չինացի զբոսաշրջիկներին. տեսանյութ

Մնում է հուսալ, որ առողջապահության նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը մինչև կառավարության հաջորդ նիստը կամ գուցե մեկ-երկու շաբաթվա ընթացքում կհղկեն խոտանված նախագիծը և արդեն գիտական ու մաթեմատիկական մանրակրկիտ հաշվարկներով, հիմնավորումներով հագեցած փաթեթ կներկայացնեն, որպեսզի էլի հարց չծագի, թե ԽԾԲ-ով է անպտղության հաղթահարման շահառուների ցուցակը կազմվելու:

Մեկ այլ դրվագ էլ հետաքրքրեց. վարչապետը նշեց, թե նախկինում այդ ծրագիրը հենց շահառուների հերթագրման սկզբունքների անհստակության պատճառով է ընդհատվել: Մինչդեռ առողջապահության նախարարը նշում էր, թե նախկինում ծրագիր չի իրականացվել: Այդպես էլ անորոշ մնաց՝ սկսվել-ընդհատվե՞լ է (ինչ-որ ժամանակ), թե՞ սա առաջին անգամն էր լինելու, որի մեկնարկը, փաստորեն նույնպես անորոշության մեջ կմնա միառժամանակ: Այդ վերջին հանգամանքը մի տեսակ դժվար ընկալելի է, քանզի ինչ-որ տեղ ստացվում է, որ եթե կոռուպցիոն ռիսկ է ենթադրվում հարյուրների մեջ տարեկան 80 շահառուի որոշելու կարգի հետ կապված, ապա այդ 80-ն էլ թող սպասեն:

Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
111 տղա` 100 աղջկա դիմաց. ծնողները շարունակում են նախապատվությունը տալ տղա երեխաներին

Ի դեպ, նշենք, որ դեռ 2011 թվականին «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան» հիմնեց «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինն է՝ Ռիտա Սարգսյանը: Այս հիմնադրամը, ինչպես հայտնի է, բարեգործական է, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի հիմնական նպատակը հենց անպտղության հաղթահարման հարցում ամուսնական զույգերին, սոցիալական խնդիրներ ունեցողներին աջակցելն է:

Պարզվեց, ի դեպ, որ չնայած տարբեր խոսակցություններին, «Արագիլ» հիմնադրամը շարունակում է գործունեությունը և այն չի դադարեցրել, ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում (հեռախոսով) հավաստիացրեց հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Խալաթյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք նաև, որ հիմնադրամը փաստացի գործունեությունը սկսել է 2013 թվականից սկսած և մինչ օրս ուղեգրվել է ավելի քան 1500 զույգ: «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ մինչ օրս լույս աշխարհ է եկել 650-ից ավելի երեխա: Ինչը հրաշալի է, իհարկե, նշանակում է, որ առնվազն մի քանի հարյուր հայաստանյան օջախ մանկան, իսկ առանձին դեպքերում՝ մանուկների կենարար ճիչ ու ծիծաղով է լցվել:

Բայց դա այլ խոսակցության թեմա է: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե «Արագիլ» հիմնադրամը ինչ չափանիշներով է ցուցակավորում կամ հերթագրում դիմողներին, ապա ուղեգրում՝ աջակցություն ստանալու համար: Կարճ ասած, ի՞նչ չափանիշներով են ընտրում պոտենցիալ շահառուներին: Այդ հարցն էլ հետաքրքրում էր այն իմաստով, որ եթե ՀՀ կառավարությունը դեռ նման ծրագիր չի արել կամ կեսից ընդհատել է, գուցե արդեն տարիների փորձ ունեցող կազմակերպության մոտեցումը կարող է օգտակար լինել ու կիրառելի: Ի դեպ, հիմնադրամի կայքում կարելի է տեղեկանալ թե՛ հովանավորների, նվիրատվությունների չափի և նվիրատուների մասին, թե՛ շահառուների ցուցակին: Այսինքն՝ այնքան թափանցիկ, որ երևի ավելին դժվար է պահանջել:

Ինչպես նշեց Անի Խալաթյանը, իրենց դեպքում սոցիալական հիմնական կողմնորոշիչը դիմող ընտանեկան զույգի ընդհանուր եկամտի չափն է (ամիսը մինչև 250 հազար դրամ) և ներկայացրած տվյալների հավաստիությունը: Գուցե «Արագիլի» փո՞րձը հայրենի կառավարությանն ինչ-որ տեղ օգտակար լինի: Համենայն դեպս, նախարարների կամ նախարարի ու վարչապետի միջև հրապարակային խոսակցությունները որքան էլ հետաքրքրական թվան, կարևորը կոնկրետ գործերն ու արդյունքներն են:

Լրահոս
0