https://arm.sputniknews.ru/20190711/mijazgajin-taracashrjanayin-anvtangutyunnene-qnnarkel-tonoyann-u-qilreinin-19565447.html
Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն են քննարկել Տոնոյանն ու Քիլրեինին
Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն են քննարկել Տոնոյանն ու Քիլրեինին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի... 11.07.2019, Sputnik Արմենիա
2019-07-11T15:33+0400
2019-07-11T15:33+0400
2019-07-11T15:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1956/53/19565392_0:115:1024:695_1920x0_80_0_0_a8b6db4834fdaf203f00efa8f026a7c1.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1956/53/19565392_0:58:1024:702_1920x0_80_0_0_f4f5d88ed7d832c7b94d0f02c16833ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատօ, դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, նատօ, դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն են քննարկել Տոնոյանն ու Քիլրեինին
15:33 11.07.2019 (Թարմացված է: 15:34 11.07.2019) Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է երեկ` հուլիսի 10–ին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ: