ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի-Sputnik. Այս պահին Շենգավիթի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում բժիշկները պայքարում են 40-45 տարեկան մի տղամարդու կյանքի համար։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը 1973 թվականին ծնված, Երևանում ապրող Ֆելիքս Հովհաննիսյանն է, որը, ըստ լուրերի, «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից է։
Այս պահին հիվանդանոցում են մեծ թվով ոստիկաններ, որոնք պարզում են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է տղամարդը ստացել վնասվածքները