00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը

© Sputnik / Asatur YesayantsФестиваль шоколада в Loft
Фестиваль шоколада в Loft - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է։ Մենք բոլորս մի քիչ նախանձում էինք «Շոկոլադ» ֆիլմի ֆրանսիական քաղաքի բնակիչներին, որտեղ գլխավոր հերոսուհին ինքն էր պատրաստում այդ քաղցրավենիքի տարբեր տեսակներն իր այցելուների համար։ Երևանցիները կարող են այլևս չնախանձել, քանի որ ձեռքով պատրաստված շոկոլադի խանութներն արդեն մի քանի տարի է՝ ուրախացնում են քաղաքի բնակիչներին։

Շոկոլադե կոնֆետներ` վարդի թերթիկներով, գինձով (կորիանդր), նարնջի ծաղիկներով և նույնիսկ խոլորձով...

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել «Չոկո գլյասե» - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. Երևանում բոլորը պետք է համտեսեն կծու շոկոլադով հիանալի գլյասեն

Եվրոպան վաղուց է գնահատել ձեռքով պատրաստված շոկոլադը, Հայաստանում այն համեմատաբար վերջերս է հայտնվել։ Թեև հիմա երկրում բացվում են handmade chocolate խանութներ, բայց հայ շոկոլոադասերներին անսովոր կոնֆետներն առաջինը ներկայացրել են Դիրան և Պիեր Բաղդադյանները, որոնք հիմնադրել են Gourmet Dourmé–ն։

Եղբայրները ծնունդով Լիբանանից են, բայց բնակվել են Եվրոպայում. Դիրանը` Վիեննայում, Պիերը` Նիցցայում։ Սակայն նրան ցանկացել են բնակություն հաստատել և սեփական գործը հիմնել միայն մի երկրում։ Այդպես նրանք հայտնվել են Երևանում։

«Հայաստանում ոչ մի ազգական չունեինք, բայց նպատակն այն էր, որ ինչ–որ բան ստեղծենք պատմական հայրենիքում», – ասում է Դիրանը։

Քաղցրավենիք և բերկրանք մի տուփի մեջ

Այն հարցին` ինչո՞ւ շոկոլադ, Դիրանը հակիրճ պատասխանել է. «Մենք մանկուց սիրում ենք այն. պետք է զբաղվել նրանով, ինչ սիրում ես»։

Խաղատանը «քաղցր կյանք» չկա. ԱԺ–ում նոր նախագիծ է քննարկվում

Բացի դրանից, ընտանիքի հայրը զբաղվել է փաթեթավորման բիզնեսով։ Այդ ամենից օրիգինալ գաղափար է ծնվել` ստեղծել նվեր-շոկոլադ։ Եվ իսկապես, Gourmet Dourmé բուտիկներում կարելի է գտնել կոնֆետներ` ամենաանհավանական տուփերով և բարի կամ զվարճալի մաղթանքներով ու արտահայտություններով։

«Մենք ձգտել ենք, որ մարդկանց մեջ առաջացնենք դրական զգացմունքներ, ժպիտ։ Ընդ որում, մենք նման գաղափարներ չենք տեսել ոչ մի տեղ, նույնիսկ Եվրոպայում», – ասում է Դիրանը։

Նա հպարտությամբ նշում է՝ նույնիսկ բելգիացի հյուրը զարմացել է, որ նման փոքրիկ խանութում կարողացել է գտնել այն, ինչ պետք  է հենց իրեն։

Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից

Ի դեպ, հաճախորդների կարծիքները և ցանկությունները նույնպես հաշվի են առնվում։ Մի խոսքով` ամեն ինչ, ինչպես նվերների խանութներում։

Եվրոպական աղանդեր՝ հայկական նոտաներով

Շոկոլադի հայկական ապրանքանիշը գոյություն ունի արդեն 12 տարի։ Սկզբից այն ներկայացված էր օդանավակայանում և որոշ սուպերմարկետներում։ Բայց որոշ ժամանակ անց ապրանքանիշի տերերը որոշել են թողնել սուպերմարկետները և սկսել աշխատել դրա հեղինակության վրա։ Այդպես, մոտ վեց տարի առաջ, Երևանում հայտնվել են Gourmet Dourmé–ի խանութները։

Միլիոններ` մեկ գավաթի համար. աշխարհի ամենաթանկ խմիչքների տասնյակը

Պետք է նշել, որ ընկերությունը բարձրորակ հումք է ստանում Եվրոպայի տարբեր երկրներից, այդ թվում` Բելգիայից և Իտալիայից։ Իսկ մնացածը` չրեր, ընկույզ, հայոց հողի բարիքներն են։ Կոնֆետների բոլոր տեսակները Բաղդադյան եղբայրներն իրենք են ստեղծում. դրանք ավելի քան 150 են։ Այդպես եվրոպական շոկոլադը ստանում է հայկական «հնչողություն»։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
«Արթիկ» ՔԿՀ–ում գտնվող երիտասարդ կալանավորն «անակնկալով» շոկոլադ է ստացել

Դիրանը հիշում է, որ սկզբից ոչ ոք չի հավատացել նախագծի հաջողությանը, բայց այսօր շատերը նույնիսկ փորձում են կրկնօրինակել իրենց գաղափարը։

«Ամենից շատ մենք ուրախանում ենք, երբ արդեն ամուսնացած զույգերը խոստովանում են, որ իրենց առաջին նվերները եղել են մեր կոնֆետները», – ասում է նա։

Ի դեպ, շոկոլադի հայկական ապրանքանիշը շուտով կարող է ներկայացվել աշխարհի տարբեր քաղաքներում։ Այն արդեն կա Մոսկվայում։

Ինչո՞ւ էին Հայաստանում հարսի գլխին եռացրած ջուր լցնում․ հարսանեկան հին ու նոր ավանդույթներ

 «Շոկոլադը պարգևում է ամենօրյա վայելք։ Այն կարող է բոլոր տարիքի մարդկանց։ Դառը կամ կաթնային` կախված է անձի նախասիրություններից», – ասում է Դիրանը և նախազգուշացնում, որ չարժե չարաշահել այն։

Լրահոս
0