00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանը վերականգնելն անիրական չէ. 4 քայլ, որը կփրկի լիճը

© Sputnik / Aram NersesyanПобережье озера Севан
Побережье озера Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1976-78 թվականներին, երբ Սևանի մակարդակը կտրուկ իջել էր, սրանից ավելի վատ վիճակում էր լիճը հայտնվել։ Սակայն կառավարության հաջողվել է 4 տարվա ընթացքում փրկել Սևանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Սևանը հնարավոր է փրկել, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ, ինչպես նաև հրատապ իրականացվելիք քայլերի շարք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

Озеро Севан - Sputnik Արմենիա
ԵՄ–ն գումար կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար. Դոնալդ Տուսկը գնում է Սևան

«Ծաղկած Սևանը փրկելու համար պետք է ջրի մակարդակը բարձրացնել, Սևան թափվող և աղտոտող գետերի վրա մաքրման կայաններ կառուցել՝ այդպիսով դեպի Սևան ֆոսֆորի մուտքը կնվազի։ Բացի այդ, անհրաժեշտ է Սևանի ափամերձ տարածքները մաքրել և վերականգնել, բավարար քանակի հասցնել ձկան պաշարները»,–ասաց նա։

Ըստ Գաբրիելյանի՝ իշխանափոխությունից առաջ և հետո Սևանի խնդրում որևէ բան չի փոխվել՝ ձկնագողությունն ինչպես եղել էր, այնպես էլ շարունակվում է, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ քայլ չի արվում Սևանի վիճակը բարելավելու համար։ «Սևանի ջրի մակարդակն այս տարի ավելի ցած է, քան նախորդ տարի, և երբ նախորդ տարի ծաղկեց ջուրը, մասնագետները բարձրաձայնեցին, որ եթե քայլեր չարվի, վիճակն ավելի է վատանալու։ Սակայն կառավարությունն այդպես էլ որևէ քայլ չարեց»,–ասաց Գաբրիելյանը։

Побережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

Հարցին, թե կարելի՞ է Սևանում լողալ` Գաբրիելյանը պատասխանեց, որ այն վայրերում, որտեղ ջրիմուռներ կան, չի կարելի, քանի որ դրանք տոքսիկ նյութեր են արտադրում։ Իսկ մնացած հատվածներում, ըստ նրա, լողալ կարելի է, չնայած առողջապահության նախարարությունը լավ կլիներ, որ ջրից նմուշառում կատարեր և ստուգեր դրա բաղադրությունը։

«Նախկինում էլ` 1976-78 թվականներին, երբ Սևանի մակարդակը կտրուկ իջել էր, սրանից ավելի վատ վիճակում էր լիճը հայտնվել։ Սակայն կառավարությունը քայլեր իրականացրեց ու 4 տարվա ընթացքում հնարավոր եղավ փրկել ու վերականգնել Սևանը։ Այն ժամանակ իրականացրած քայլերից ամենակարևորը հենց լճի մակարդակի բարձրացումն էր»,–ասաց նա։

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար

Լրահոս
0