Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար հնչեցրած հայտարարություններից հետո զբոսնել են Երևանում։ 10.07.2019, Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար հնչեցրած հայտարարություններից հետո զբոսնել են Երևանում։
Փաշինյանն ու Տուսկը քայլել են Հյուսիսային պողոտայով և հասել Եվրոպայի հրապարակ։ Այդ ընթացքում Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, բողոքի ցույց էին անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։
ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ընդունել է այսօր։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: