ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:
Արթուր Ավետիսյանը հաղթել է թուրք մարզիկին և ոսկե մեդալ նվաճել
Այսօր՝ հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։
Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: