ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Աբովյան քաղաքի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 9-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 20 շենքի 1-ին մուտքի 9-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները տարհանել են բնակիչներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 22:20-ին: Այրվել է Ռ.Չ.-ին պատկանող մոտ 60 քմ տարածքով բնակարանը՝ գույքով: