00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար

© Sputnik / Aram NersesyanПобережье озера Севан
Побережье озера Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկ է, որ այս օրերին անդադար ղողանջեն Սևանավանքի ու Սևանա լճին մերձակա բոլոր եկեղեցիների զանգերը, ինչպես մեծ վտանգների ու պատերազմների ժամանակ է դա արվում: Մի կաթիլ չափազանցություն ասվածի մեջ չկա. Սևանա լիճը բառի ուղղակի ու փոխաբերական իմաստներով խեղդվում է: Անհապաղ ու կոնկրետ քայլեր են անհրաժեշտ: Սրտաճմլիկ ճառերի պահը չէ, գործեր ու գործողություններ են պետք:

Այս օրերին չեն դադարում Սևանի հիմնախնդիրներին քաջատեղյակ մեր գիտնականների, առավել բանիմաց բնապահպանների ահազանգերը: Հարցն այն չէ, միայն որ Սևանա լիճը կանաչել է կամ, ինչպես ասում ենք, «ծաղկել»: Հարցն այն է, որ կորցնում ենք Սևանա լիճը, փոխարենը ճահիճ ստանալու անդուր հեռանկարով, որ այնքան էլ արդեն հեռանկար չէ, այլ դիտարկվող դաժան պատկեր:

Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում

Նախօրեին Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն ու նույն ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղամբարյանն էին ահազանգման «առաջին գծում», այսօր՝ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ու քիմիկոս, գիտնական Սեյրան Մինասյանը:

© Sputnik / Aram NersesyanՍևան
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար - Sputnik Արմենիա
Սևան

Շատերն են ահազանգում, բայց անվանական թվարկման տեղն ու պահը չէ: Հարցը այսօր խորհրդարան էլ հասավ, շրջակա միջավայրի նախարարին սուր ու բազմաթիվ հարցեր ուղղվեցին: Բայց, ինչպես բացեիբաց ցույց է տալիս կանաչած Սևանը, արդեն սուր հարցերի պահն էլ չէ: Գործելո՛ւ պահն է: Այն պահը, երբ հապաղման ամեն օրվա, ամեն մի շաբաթվա ու ամսվա համար կարող ենք սարսափելի թանկ գին վճարել՝ Սևանա լճի կորուստը:

Побережье озера Севан - Sputnik Արմենիա
Կանաչած Սևանում լողալը վտանգավոր է, խմելը` ավելի. Գաբրիելյանը` թունավոր ջրիմուռների մասին

Խնդիրը ոչ նոր է ծագել, ոչ էլ 10 կամ նույնիսկ 40 տարի առաջ: Բայց հիմա այդ խնդիրը, որ իր հերթին բազմաթիվ ու փոխկապակցված հարցերի համախումբ է, տարբեր գործոնների ազդեցությամբ սրվել է ու արդեն հրատապ լուծում է պահանջում: Վերջին օրերին ուշիուշով հետևելով հնչած բոլոր ահազանգերին` անխուսափելիորեն հանգում ես այն տրամաբանական հետևությանը, որ այս պահին ամենից կարևոր երկու խնդիրը Սևանա լճում ջրի ծավալն ավելացնելն է (լճի մակարդակի բարձրացումը՝ ներկայիս 1900,4 մետր նիշից, ցանկալի մակարդակը 1903,5 մ նիշն է, բայց այս պահին 0,5-ից 1 մետր բարձրացումն էլ էական կլիներ) և ձկնապաշարների պահպանումն ու ավելացումը: Գաղափարն այն է, որ լճի մակարդակի բարձրացումը Սևանին ինքնամաքրվելու շանս կտա, իսկ ձկներն էլ բնական ճանապարհով կմաքրեն իրենց բնակավայրը: Դա, կրկնենք՝ այս դրությամբ պահանջվող նվազագույնն է:

© Sputnik / Aram NersesyanՍևան
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար - Sputnik Արմենիա
Սևան

Լճի մակարդակի բարձրացման, այսինքն՝ Սևանին «ջուր տալու» հարցն իր հերթին ունի խիստ էական պահանջ՝ շրջակա բնակավայրերից և համատարած ուտուշխմուշարաններից կեղտաջրեր ու հոսքաջրեր չպետք է լցվեն լիճ:

Դա շատ մատչելի բացատրում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ այդմ՝ Սևանա լճում տեղի ունեցող էվտրոֆացման պրոցեսները (эвтрофикация, կենսածին տարրերով ջրի հագեցումը, եթե կուզեք՝ ճահճացումը – թղթ.) պայմանավորվում են երկու հիմնական գործոններով` ջրհավաք ավազանի ազդեցությամբ և ներջրամբարային պրոցեսներով:

«Ջրհավաք ավազանի ազդեցությունը սահմանափակելու համար լճի հարակից տարածքների երեք բնակավայրերում կառուցվել են կեղտաջրերի մաքրման կայաններ, սակայն այդ կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում և չեն լուծում որակի հետ կապված խնդիրները,- նշում է Էվելինա Ղուկասյանը:

Սա առաջնահերթ լուծում պահանջող հարց է՝ Սևանա լճի մերձակա մեծ ու փոքր բնակավայրերի կեղտաջրերի ու հոսքաջրերի մաքրման գործող ու ոչ միայն մեխանիկական մաքրում իրականացնող կայաններ: Սևան լցվող գետերի ու գետակների ջրի բաղադրության մշտադիտարկում: Մի խոսքով՝ համալիր ծրագիր և մոտեցում է պետք: Եվս մեկ էական պահ. «Կենսածին տարրերի մուտքը Սևանա լիճ սահմանափակելու համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել ափամերձ տարածքներում գործող օրինական և անօրինական կառուցված շուրջ 2400 (որից 300 մշտական) հասարակական սննդի օբյեկտներում՝ ռեստորանային, հյուրանոցային համալիրներում և այլ սպասարկման վայրերում լոկալ մաքրման կայանների տեղադրման խնդրին»,-ընդգծում է գիտնականը:

© Photo : Karen HovhannisyanՍևան
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար - Sputnik Արմենիա
Սևան

Կարճ ասած՝ նախ, կեղտաջրերի Սևան հոսելու դեմն է պետք առնել, զուգահեռաբար Սևանից ջրառ չկատարել, առավե՛լ ևս լրացուցիչ ջրառ չկատարել: Միաժամանակ, պետք է կտրուկ ու խստիվ արգելել Սևանից ձկան որսը, առնվազն 2 տարի, քայլեր կատարել նաև ձկնապաշարի բնական վերարտադրությանը զուգահեռ՝ արհեստական ավելացման ուղղությամբ: Ի վերջո, պետք է լուծել ջրային ռեսուրսների խելամիտ կառավարման հարցը ու հնարավորինս քիչ չոքել Սևանի բկին:

Побережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում

Այդ քայլերը նվազագույնն են:

Պետք է կողմնորոշվել Սևանի պահպանման ռազմավարության ու մարտավարության մեջ: Ռազմավարությունը լճի բնական ինքնամաքրման ապահովման և էկոհամակարգի կայունությունը պահպանելու վրա պետք է թիրախավորվի: Մարտավարությունը կարգուկանոն պահանջող համալիր քայլերի ամբողջություն պետք է արտացոլի` սկսած արդեն հիշատակված մաքրման կայաններից, վերջացրած մարզի բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար ձկնորսությանը փոխարինող զբաղվածության այլընտրանք ապահովելով:

Հաստատ, բոլորս չենք մեղավոր, որ նման վիճակ է, բայց այն հաղթահարել կարող ենք միայն բոլորս միասին: Սևանի փրկությունը ինքնապահպանման արժեք ու հնչեղություն ունի: Միայն պատվի հարց չէ: Վերջապես, բոլորի գիտակցությանը պետք է հասնի` կորցնենք Սևանը, կկորցնենք գրեթե ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ մարդ կոչվելու իրավունքը:

Դանիելյան. «Սևանի ծաղկելը կյանքի ու մահվան սահմանին գտնվող լճի ճիչն է»

Լրահոս
0