ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է հանրահայտ Կարմիր լապտերների փողոցը տեղափոխելու ու հասարակաց տները քաղաքի կենտրոնից հանելու մասին։ Այս մասին հայտնում է Independent–ը։
«Պետք է փակել քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր նմանատիպ հաստատությունները և դրանք տեղափոխել այլ վայրեր։ Չի բացառվում, որ դրա համար առանձն թաղամաս կլինի։ Պետք է արգելել հասարակաց տներում աշխատող կանանց ներկայացումները պատուհաններին»,– ասել է քաղաքապետը։
Նա պատրաստվում է պարտադրել, որ այդ հաստատությունների տերերը վարագույրներով փակեն բոլոր պատուհանները, որպեսզի կանայք զերծ մնան զբոսաշրջիկների ծաղրից ու նվաստացումներից։
Քաղաքապետի նախաձեռնության քննադատները կարծում են, որ իշխանությունն այդ քայլով կվերացնի Ամստերդամի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը, ինչը բացասաբար կազդի ոլորտի վրա։
Սկանդալ շոու–բիզնեսում. Եվրատեսիլ 2020-ը Նիդեռլանդներում չի կայանա
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների մայրաքաղաքի իշխանությունն ավելի վաղ որոշել էր սահմանափակել հայտնի թաղամասում իրականացվող էքսկուրսիաների թիվը։