ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բարենցի ծովում հրդեհի հետևանքով մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը։
Նավաստիները հուղարկավորվելու են Սերաֆիմովյան գերեզմանատանը, «Կուրսկ» ստորջրյա նավում մահացածների հուշատախտակի մոտ։
Սգո արարողությունը սկսել է քաղաքացիական հրաժեշտի արարողությունից։ Գերեզմանատուն են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրամանատարության անդամներն ու մահացածների ազգականները։ Թեև գլխավոր մուտքի մոտ պահակախումբ է կանգնել, բայց գերեզմանատունը չի փակվել հուղարկավորության ժամանակ։
Հուլիսի 1-ին Սևերոմորսկում Գիտահետազոտական խորջրյա սարքում բռնկած հրդեհի հետևանքով մահացել էին 14 նավաստի։
Մահացածների թվում են առաջին կարգի յոթ նավապետ, որոնցից երկուսը Ռուսաստանի հերոս են, երկրորդ կարգի երեք նավապետ, երրորդ կարգի երկու նավապետ․ կապիտան-լեյտենանտ ու բժշկական ծառայության փոխգնդապետ։