ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում սարսափելի վթարից տուժած անձանց թվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Տուժածներն են՝ Ս.Հ.-ն (63 տարեկան, քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (20 տ. , գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (28 տ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (46 տ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (42 տ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (23տ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (66 տ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (35 տ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (13տ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (16տ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն:
Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են այլ ԲԿ-ներ: Տվյալները ճշտվում են:
Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում
Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 11 տուժած։
Սևանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել Սիսիանի վոլեյբոլի թիմի երեխաներից մեկը