ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 750 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: