00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օսիպյանը մարտական է, կամ ինչ է լինում, երբ հանցավոր աշխարհը և իշխանությունը միաձուլվում են

© Photo : Sona Barseghyan / press office of the Police of RAНачальник полиции Валерий Осипян на церемонии пересменки войск полиции Армении
Начальник полиции Валерий Осипян на церемонии пересменки войск полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ե՞րբ ու որտե՞ղ է օրենքը գողերին իրենց տեղը դնելու։ Երբեք ու ոչ մի տեղ։ Խոսք կարող է լինել միայն հանցագործությունների թվի նվազեցման ու երկրում օրենքի դերակատարության ամրապնդման մասին։ Խոսքը նախ և առաջ «օրենքով գողերի» մասին է։ Հայաստանում էլ են ձեռնամուխ եղել «օրենքով գողերին» իրենց տեղը դնելուն։ Առաջին անգամը չէ, բայց կկարողանա՞ն արդյոք նրանք այնպես անել, որ գողերը իրենց հասանելի տեղում հայտնվեն։

Ներքին գործերի մի երկու տասնյակ նախարարների եմ տեսել, նրանցից ամենաանհեթեթը մանկական գրող, հետո հասարակական գործիչ, իսկ հետո անտառային տնտեսության կառավարիչ, որից հետո Երևանի քաղաքապետ ու ձեռքի հետ Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդ Վանո Սիրադեղյանն է։

Ինչու՞ անհեթեթ։ Երկրի գլխավոր ոստիկանը դարձավ իր ոստիկանությունն ատող առաջին ու միակ նախարարը։

–Այդ դեպքում, ինչպե՞ս է պետք աշխատել, – հարցրեցի ես հարցազրույցներից մեկում։

–Խորհրդային ժամանակի հաստավիզներին ու անուղեղ դյադյա Ստյոպաներին «լարելու» ենք, պրոֆեսիոնալ ու անշահախնդիր մարդկանց ենք գործի վերցնելու։

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

Գործընթացը սկսվեց։ Հանցագործությունների թիվը սկսել էր նվազել, գրեթե դադարել էին այստեղ ու այնտեղ միմյանց վրա կարկել, մի երկու «օրենքով գողի» կալանավորել էին, փողոցում քայլեն ավելի անվտանգ էր դարձել։

Ինչու՞։ Ոստիկանի համազգեստ էին հագնում մարդիկ, որոնք պետք է ձեռնաշղթաներ կրեին։ Այսպես, նախկին միլիցիոներները փոխարինվեցին «ապերո» տիպի ոստիկաններով։

Ժամանակն անցնում էր, ոստիկանության ու մաֆիայի միջև սահմանն այնքան արագ էր ջնջվում, որ մաֆիայի դեմ պայքարելու համար կարելի էր ցրել ոստիկանությունը։

Իսկ հետո՞։ Ահա թե ինչ։

«Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է։ Մի քանի սպանության ու աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի ներքին գործերի նախկին նախարարն անհետացել է այն օրը, երբ խորհրդարանը նախաձեռնել է նրան կալանավորել։ Նրա դատավարությունը դադարեցվել է։ Վանո Սիրադեղյանն առաջին անգամ չէ, որ թաքնվում է այն պահին, երբ նրա գլխավերևում սև ամպեր են կուտակվում։ Անցյալ տարի, օրինակ, նրան հայտնաբերել էին Արաբական Էմիրություններում, որտեղից նա Ֆրանսիայի էր փորձում գնալ։ Անհայտ է` որտեղ է հիմա նա»,– 2000 թվականի փետրվարի 08, հայտնում է «Իզվեստիա» թերթի թղթակցի Ս.Բաբլումյանը։

Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ - Sputnik Արմենիա
Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Նոր ոստիկանները նորից մաքրումներ են սկսել։ Մե՛կ հաջողում են, մե՛կ ոչ։

Հայտնի է`գողանալու հնարավորությունը գողի է ստեղծում։ «Օրենքով գողերը» հարգում են սեփականությունը, նրանք պարզապես ուզում են, որ սեփականությունն իրենցը լինի, որ կարողանան էլ ավելի հարգեն այն։ Համաժողովրդական սեփականությունը անցնում էր տարբեր մարդկանց ու մասնավոր էր կոչվում։

Ու՞ր են գնում մարդիկ, երբ տեսնում են, որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել օրինականությունը։ Ճիշտ է`օրենքով գողերի մոտ։ Նրանք կարող են օգնել ու իրենց ձևերով վերականգնել արդարությունը։ Ստացվում է, որ հանցավոր աշխարհն ու իշխանությունը միաձուլվում են, և դա կոռուպցիա է կոչվում։ Հաճախ լավ է ստացվում։

...Այսօր պայքարում են կոռուպցիայի դեմ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ոստիկանությունը տարբեր մարզերում տասնյակ քրեական հեղինակությունների է բերման ենթարկել։ Նա նշել է, որ իրավիճակն «ամբողջովին վերահսկվում է»։

Ամբողջությամբ վերահսկվելու հետ կապված չէի շտապի, բայց այն, որ օրերս ՀՀ ոստիկանության գեներալ դարձած Վալերիյ Օսիպյանը մարտական է տրամադրված, հաստատ է։

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը

Նախկինում միլիցիայությանը, ներկայումս` ոստիկանությանն առանձնապես չեն սիրում ու դժվար թե վաղը սիրեն։ Բայց երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ, եթե մի բան է պատահում, մենք դիմել ու դիմելու ենք ոստիկանություն` բա էլ ու՞ր։ Եթե ինչ-որ մի տեղը ցավում է, բժիշկի ենք դիմում, թեև նրանք էլ հրեշտակներ չեն։ Մինչդեռ հեռուստաէկրաններից բժիշկները հազվադեպ են վատ ներկայացվում։

Ոստիկանությունն ամփոփում է մարզերում իրականացրած ուժողացված ծառայության արդյունքները - Sputnik Արմենիա
«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

Իսկ ոստիկանը սերիալներում մեծ մասամբ բութ է, կոպիտ ու, անպայման, խմող։ Շատ խմող։

Երբ երկար ես ապրում, ավելի լավ ես նկատում փոփոխությունները։ Չեմ ուզում ասել, որ նախկին միլիցիաները աշխատավարձով էին ապրում, բացառապես «Ջերմուկ» էին խմում ու շներին չէին ծեծում։ Բայց միևնույնն է, թերթերը, ամսագրերը, կինոն և, իհարկե, հեռուստատեսությունը նրանց չէր նվաստացնում ու հիմար ներկայացնում, այլ բարձրացնում ու հերոսացնում էր։

Այսպես թե այնպես, Հայաստանը տանելի իրավապահների ծառայություն ուներ ու կային մարդիկ, որոնցով կարելի էր հպարտանալ։

Անվանեմ մի քանի իսկական գնդապետների ու իսկական գեներալների` Միխայիլ Եսայան, Սերգեյ Աթաբեկյան, Ռուդիկ Հովակիմյան, Վիտալի Բոգոմազով, Կառլեն Թորոսյան, Սերգեյ Մարտիրոսյան... Էլի շատերը կային։

Ամենայն հավանականությամբ, այսօր էլ նման մարդիկ կան, բայց ո՞վ գիտի նրանց անուններն ու նրանց արարքների մասին։ Ու ինչու՞ պետք է նրանց մասին իմանանք, օրինակ, Վարդգես Գասպարի պառկելու ժամանակ, որին բոլորն են ճանաչում։

Լրահոս
0