Վրաստան-Հայաստան պետական սահմանին, Մառնեուլի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտները: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Երևանում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ է կանխվել
«Հրդեհն ի սկզբանե բռնկել է Հայաստանի տարածքում, հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարների 7 խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում են 65 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացվել են նաև հայաստանյան կողմի հրշեջ-փրկարարները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` հրդեհի մասին ահազանգը ստացել են հուլիսի 4-ի երեկոյան, այս պահին հրդեհն արդեն մարվել է։
Արտառոց դեպք Երևանում. հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա, որ սպանի