00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ չի հաջողվել պարզել` ով է կեղծ նամակի հեղինակը։ Միայն կասկածներ կան, թե որ երկրից է տարածվել այն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Համացանցում մի նամակ է տարածվում, որն իբր գրել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում ՀՀ վարչապետը իբր պատրաստակամություն է հայտնում ավելի սերտ կապեր հաստատել դաշինքի հետ` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար խոչընդոտ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունը։

Կառավարության ղեկավարն իբր խոստանում է մեկ տարվա ընթացքում «հայկական զորքերը դուրս բերել Արցախից»։

Մասնավորապես նամակում գրված է. «Հայաստանի և ՆԱՏՕ–ի մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ վիճահարույց տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Այդ խոչընդոտը կվերացվի մեկ տարվա ընթացքում։ Հակամարտության գոտուց ՀՀ ԶՈւ–ն դուրս բերելու և տարածքների վերահսկողությունն ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ մշակված ծրագրի շրջանակում կառաջարկվի համաժողովրդական հանրաքվեի դնել Երևանի կողմից Արցախին հետագայում աջակցելու նպատակահարմարության հարցը»։

Նամակին անդրադարձել է եեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրան դեռ չի հաջողվել պարզել, թե ով է այդ կեղծ նամակի հեղինակը, միայն կասկած կա, որ նրանք, ամենայն հավանականությամբ, Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում։

Մենք խնդրեցինք ԱԱԾ–ին մեկնաբանել իրավիճակը։ Գերատեսչության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը նշեց, որ նամակի մասին տեղյակ են, բայց որևէ մեկնաբանություն չունեն։

Այն մասին, որ նամակն ակնհայտ ֆեյք է, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին նաև երկրի ԱԳՆ–ում։ Սակայն այստեղ էլ զերծ մնացին մեկնաբանություններից։

Մեզ հետ զրույցում Մարտիրոսյանն ընդգծեց, որ տեխնիկական տեսանկյունից այս ֆեյքը բավական գրագետ է կազմված` գրեթե անթերի։ Եվ այդ հանգամանքը գրեթե բացառում է այն հնարավորությունը, որ ֆեյքի աղբյուրները երկրի ներսում են գտնվում։

«Արտաքին հետք է նկատվում։ Մի քանի տարբերակ կա, սակայն հիմա ես դրանք չեմ նշի, քանի որ ապացույցներ չունեմ։ Սակայն ակնհայտ է, որ նամակը Հայաստանում չի գրվել։ Այստեղ Փաշինյանի նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները ֆորումներում նշում են, որ նամակը ֆեյք է», – ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ անկախ տեխնիկական գրագիտությունից, «ուղերձի» բուն տեքստը, որն ագլերեն է գրված, անթերի չէ։

Նամակը` ոմն Արթուր Գրիգորյանի մեկնաբանությամբ, հրապարակվել է Gosnews.ru կայքում հուլիսի 1-ին «Հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է» վերնագրով։

Մենք կհետևենք Հայաստանի իրավասու կառույցների արձագանքին։ Այս պահին դեռ չի հաջողվել կապ հաստատել Փաշինյանի մամուլի քարտուղարի հետ։

Լրահոս
0