ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից։
40 վայրկյան տևող տեսանյութում փակ դեմքերով երեք տղամարդ երդում են տալիս ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Նրանց մեջքի հետևում ԻՊ–ի խորհրդանիշներն են, ձեռքերում` ինքնաձիգներ։
IS has now released a new video as part of its "The Best Outcome is for the Pious" series, which shows IS militants in Azerbaijan pledging allegiance to Baghdadi. pic.twitter.com/AqV2EdIPLK
— F. Jeffery (@Natsecjeff) 2 июля 2019 г.
Հարավային Ասիայում ահաբեկչության փորձագետ Ֆարան Ջեֆերին Twitter–ի իր էջում հայտնել է, որ իսլամիստները տեսանյութ են հրապարակել «Լավագույն ելքը բարեպաշտների համար» տեսագրությունների սերիայի շրջանակում։
Ստավրոպոլում չեզոքացրել են ԻՊ ահաբեկիչներին
«Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ այլ տեսանյութեր նախկինում էլ են տարածվել, բայց սա առաջինն է, որը հենց Ադրբեջանում է նկարահանվել։
Տյումենում չեզոքացրել են «ԻՊ»–ի երկու կողմնակցի․ հակաահաբեկչական գործողության տեսանյութը