ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում նախարար Դավթի Տոնոյանն է, իսկ նրա գրկին` փոքրիկ տղա։
«Հլա նայի ապերը քաչալ է...».– լուսանկարներին կից գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Տոնոյանը երեկ այցելել էր Կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի ընթացքին։ Արծրուն Հովհաննիսյանը երեկ նույնպես լուսանկարներ էր հրապարակել հավաքակայանում զորակոչիկներին ճանապարհելու արարողությունից։ Նկարներից մեկում նախարարի գրկում ժպտացող երեխա կար։ Sputnik Արմենիան Հովհաննիսյանից տեղեկացել էր, որ երեխան ոչ մի կապ չունի նախարար Դավիթ Տոնոյանի հետ. նա պարզապես հավաքակայան էր եկել եղբորը բանակ ճանապարհելու։
Ապաքինվելու եմ և շարունակեմ ծառայությունս. վիրավոր զինծառայողի խոստումը նախարարին
Հիշեցնենք` ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին։