ԱՄՆ–ում հայտնի պարուհի, «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարային ակադեմիայի (Լոս Անջելես) մենակատար Սոնա Գևորգյանը և նրա պարընկերը «Յարխուշտա» են պարել Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։
Սոնան ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի դուստրն է, որն էլ հենց տեղադրել է տեսանյութը Facebook սոցցանցի իր էջում։
Գրառումը բազմաթիվ դիտումներ է հավաքել։
Յարխուշտան հայկական ռազմական պար է, որը պարում էին տղամարդիկ մարտի գնալուց առաջ` մարտական ոգին բարձր պահելու և մարտիկներին համախմբելու համար։