00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդակահարման սպառնալիքից` դանակով հարձակում. ինչ է պահանջել տղամարդը շտապօգնության բժշկից

© Sputnik / Rouben AbrahamyanКарета скорой помощи на месте ДТП (26 июля 2018). Еревaн
Карета скорой помощи на месте ДТП (26 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տղամարդը, որը հարձակվել է շտապօգնության բժշկի վրա, օրական մի քանի անգամ շտապօգնություն է զանգում։ Նա, սովորաբար, ալկոհոլի ազդեցության տակ է լինում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Շտապ կանչով Աջափնյակ մեկնած շտապօգնության բժշկին երեկ 56–ամյա հիվանդը նախ սպառնացել է, որ եթե ասի իր հետ ամեն ինչ նորմալ է, կգնդակահարի բժշկին, իսկ որոշ ժամանակ անց տղամարդը դանակով հարձակվել է բժշկի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց շտապօգնության բժիշկ Գառնիկ Բալասանյանը, ում հետ երեկ պատահել էր դեպքը։

Пластические хирурги - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում կալանավորել են 25 մարդու սպանած բժշկին

«Ի դեպ, այս հիվանդն օրական մի քանի անգամ շտապօգնություն է կանչում։ Սովորաբար, նա ալկոհոլ է օգտագործած լինում ու ասում, որ այնքան է կանչելու շտապօգնություն, մինչև հաշմանդամության կարգ տանք նրան։ Հիվանդը լյարդի ցիռոզ ունի։ Իսկ երեկ որովայնի շրջանում այրվող ցավից էր բողոքում»,–ասաց բժիշկը։

Նա քույրին խնդրել է, որ էլեկտրոսրտագրություն կատարի, իսկ տղամարդն այդ ընթացքում սպառնացել է, որ եթե ասեն իր հետ ամեն ինչ նորմալ է, բժշկին կգնդակահարի։ Զննման արդյունքները, սակայն, հենց դա էլ փաստել են` տղամարդու մոտ ամեն ինչ նորմալ է եղել, ինչն իմանալուց հետո նա սկսել է բարձր տոնով խոսել բժշկի հետ։ Երբ հիվանդը հրաժարվել է ներարկումից, ինչպես նաև կանչի թուղթը ստորագրելուց, բժիշկը շրջվել է, որ գնա։ «Այս պահին էլ ինչ-որ ձայն լսեցի, շրջվելով` տեսա, որ նա, սեղանի վրայից դանակը վերցրել, մոտենում է մեզ, որ հարվածի։ Հատուկ հնարքի միջոցով դանակը ձեռքից խլեցի, հետո մեր վարորդը եկավ օգնության ու ոստիկանություն կանչեցինք»,–պատմեց բժիշկ Բալասանյանը։

Բժշկին ձայնագրել են և սպառնալիքով խոշոր գումար շորթել. ԱԱԾ հայտնաբերել է հանցավոր խումբ

Նա նշեց նաև, որ չնայած հիվանդն օրական մի քանի անգամ զանգում է շտապօգնություն, սակայն իրենք պարտավոր են ամեն անգամ գնալ, քանի որ զանգերից մեկը հանկարծ կարող է իրական լինել ու հիվանդի կյանքին վտանգ սպառնալ։

8 տարի շտապօգնության բժիշկ աշխատող Գառնիկ Բալասանյանը նշեց, որ իրեն լավ է զգում։

Скорая помощь - Sputnik Արմենիա
Շտապօգնության բժշկին ու մեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով` անթույլատրելի է նման վերաբերմունքը մարդկանց հանդեպ, որոնք գնում են կյանքեր փրկելու։ Նրա գնահատմամբ` այդ ամենը մարդու դաստիարակությունից է գալիս։ «Ցավոք, այո, մենք նման դեպքեր ունենում ենք, քանի որ շտապօգնությունն այն օղակն է, որն առաջինն է արձագանքում կանչին։ Ոչ միշտ գիտես` ինչով կարող է կանչն ավարտվել ու դրա համար էլ միշտ սպասում ես նման վիճակի։ Ի դեպ, վերջերս հաճախ չեն հանդիպում բժիշկների հանդեպ բռնության կամ սպառնալիքի դեպքեր»,–ասաց նա։

Փաստաբան Գևորգ Մկրտչյանն էլ հայտնեց, որ նման դեպքերում սովորաբար, եթե ծանր չէ բժշկի ստացած վնասվածքը, քրգործ հարուցելու համար հաշվի է առնվում տուժողի` բողոք ներկայացնել–չներկայացնելը, իսկ եթե ծանր է, ապա քրեական հետապնդում իրականացնող մարմինը, անկախ բողոքի առկայությունից, համապատասխան քայլեր է իրականացնում։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա այս դեպքում էլ կարևոր է հարցը` սպառնալիքներն իրակա՞ն են, թե՞ ոչ։ Շատ դեպքերում, ըստ փաստաբանի, մարդիկ զայրույթից են ինչ–ինչ սպառնալիքներ հնչեցնում, որոնք իրական չեն։

«Սարսափելի է, բաց մեղավորը ես չեմ». վիրաբույժ Ստեփանյանն ու պացիենտը հանդիպել են

«Կարծում եմ` նախ անհրաժեշտ է մարդկանց հասկացնել, որ բժիշկն իր պարտականությունը կատարող անձ է։ Մեզ` փաստաբաններիս էլ երբեմն նույնացնում են մեր վստահորդի հետ ու սկսում հետապնդել։ Մասնագիտական խմբերի պաշտպանվածությունը շատ կարևոր է, ինչի համար էլ նախ քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է բարձրացնել։ Կարծում եմ` որևէ արարք քրեականացնելն ավելի շատ պատժիչ միջոց է, ոչ թե կանխարգելիչ»,–ասաց նա։

Больница - Sputnik Արմենիա
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է բժշկին

Ոստիկանության լրատվական բաժնից էլ իրենց հերթին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր է նախապատրաստում, հանգամանքները պարզվում են։

Նշենք նաև, որ 2018–ի հունվար ամսին ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարվեցին և քրեականացվեց բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը։ Ըստ այդմ, ՀՀ քրեական օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանվում է, որ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Բացի այդ, բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Լրահոս
0