00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե իշխանությունն ուզում է պայքարել ֆեյքերի դեմ, առաջինն իր ֆեյքերից պիտի սկսի. Ենոքյան

© Sputnik / Asatur YesayantsАгаси Енокян
Агаси Енокян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կա՞ արդյոք խորը անջրպետ հասարակության, մամուլի և պետության միջև: Սա խոհափիլիսոփայական և մտահայեցողական հարց չէ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն արդեն հայտարարել է, որ նման անջրպետ կա: «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը նրա ասածին համաձայն չէ, ու ոչ միայն այդ կետով:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը հասարակություն-լրատվամիջոցներ կապի կտրվելու կամ անջրպետված լինելու հարցում համաձայն չէ Աննա Հակոբյանի հետ: Նա այս մասին ասած այսօր հրավիրված ասուլիսում։

Երեկ Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկական համագումարում ունեցած բացման խոսքում Աննա Հակոբյանը մասնավորապես նշել էր, թե «…հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները»: Վարչապետի տիկնոջ կարծիքով` եթե օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու»:

«Այդ կապը միշտ է եղել և այսօր էլ կա»,- ընդգծեց Ենոքյանը` նկատելով, որ խնդիրն այլ է՝ հետհեղափոխական այս մեկ տարվա ընթացքում նկատելի է խիստ բևեռացում լրատվամիջոցների դաշտում՝ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու նույն տարբերակով:

Ինչ վերաբերում է գործող իշխանության կրողների հնչեցրած դժգոհություններին, թե իրենց ու իրենց ընտանիքի անդամների, մերձավորների մասին «սուտումուտ» տեղեկություններ են տարածվում զանազան «ֆեյքնյուզ» էջերում կամ կայքերում, ապա Աղասի Ենոքյանը նկատեց, որ նախկինում էլ Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին էին տեղեկություններ տարածվում, կամ օրինակ, ամեն օր ամենատարբեր տեղեկություններ են տարածվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի մասին, ու նման երևույթ միշտ էլ եղել է ու կա:

Семья премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա
«Իսկապես, անչափ «ճոխ, շենշող» տարեդարձ ենք նշել. Աննա Հակոբյանը լուսանկարներն է հրապարակել

«Դա նորմալ է և նոր բան չէ. երբ դու պետության ղեկավար ես, բնական է, որ հայտնվում ես լրատվամիջոցների ֆոկուսում, և ոչ միայն քո քաղաքական գործողությունների համար, այլ անգամ քո ամենասովորական սոցիալական, ընտանեկան կյանքի: Ուղղակի տիկին Աննա Հակոբյանը այս ամեն ինչին սկսել է նոր ուշադրություն դարձնել, որովհետև նոր է, որ ինքը հայտնվել է այդ ֆոկուսում»:

Ի դեպ, Աննա Հակոբյանի բեյրության այդ ելույթում լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության մասին վերստին արտահայտված մոտեցումներին արձագանքելով` «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը այսօր, ավելի վաղ տարածել էր իր արձագանքը` կեսկատակ առաջարկելով ամեն լրատվամիջոցին կից ստեղծել բարեգործական հիմնադրամ, որտեղ ժողովրդի հանգանակություններով կկուտակվեն ԶԼՄ գործունեությունն ապահովող միջոցներ, լրատվամիջոցն էլ կդառնա ժողովրդական ու ժողովրդավարական:

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

«Այս դեպքում պետք չէ խուսափել նաև կրիմինալ փողերից, պետական բյուջեից կատարած հափշտակություններից, որովհետև, ինչպես բազմիցս նշել է տիկին Աննա Հակոբյանը, այս դեպքում կարևորն այն է, որ այս գումարները կծառայեն բարի նպատակի: Ֆոնդերում իրենց ներդրումները կարող են կատարել նաև օլիգարխները, որոնք արդեն կարող են համարվել պարզապես սեփականատերեր, որոնք մեր տնտեսության բարգավաճման հիմնասյունն են: Օտարերկրյա գործակալների կողմից ֆինանսավորումը կարող է նշվել «անանուն» անվան տակ, այսինքն՝ ինկոգնիտո նվիրատվությունը լիովին ընդունելի ձև է Նոր Հայաստանի հիմնադրամներում»,-հեգնելով նկատել էր Աղասի Ենոքյանը:

Пресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов Мой шаг и Город улыбок Анны Акопян (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գումարի ծագումն անձամբ ինձ համար կապ չունի. Աննա Հակոբյան

Իսկ ասուլիսում, անդրադառնալով իշխանության կողմից «ֆեյքերի» դեմ պայքարի վերաբերյալ հարցին, նա նշեց. «Եթե խոսում ենք ֆեյքերի մասին, գիտեմ` կազմակերպություններ կան, որոնք հետազոտություններ են անում ֆեյքերի վերաբերյալ, և նրանք եկել են այն եզրակացության, որ իշխանության հովանու ներքո գործում են ֆեյքերի ամբողջական ֆաբրիկաներ: Այսինքն եթե այս գործընթացներն սկսել են իշխանությունները, և նրանք ուզում են պայքարել ֆեյքերի դեմ իրականում, ապա իհարկե առաջին հերթին իրենց ֆեյքերից պիտի սկսեն»:

Իսկ եթե իշխանությունները ֆեյքերի դեմ պայքարելու մասին հայտարարելով ընդամենը ուզում են գնալ տարբեր լրատվամիջոցների ու ոչ միայն լրատվամիջոցներ ճնշելու, ապա դա, փորձագետի բնորոշմամբ, սխալ ուղղություն է:

«Ինչ վերաբերում է ֆեյք լրատվամիջոցներին, ֆեյք լուրերին, ֆեյք էջերին, ապա կարծում եմ, դրա համար ուղղակի այնպիսի կարգավորումներ պետք է տալ օնլայն հարթակներին, որի դեպքում յուրաքանչյուրն իր ասած խոսքի համար պատասխան տա»,–ասաց Ենոքյանը:

Նա նշեց, որ այսօր իշխանությունները շատ խոսքեր են ասում, որոնց համար պատասխան չեն տալիս, և եթե նման կարգավորումներ ներդնեն, ապա առաջին հերթին իրենք պիտի պատասխան տան։

Լրահոս
0