ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայաստանցի երկու տղա` Գառնիկն ու Գոռը մի լավ զվարճացրել են ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» ծրագրի հաղորդավար Մաքսիմ Գալկինին։
Շոուին մասնակցում էր Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր 9-ամյա Գառնիկ Մսրյանը։ Նա կատարեց «Առյուծ արքան» մուլտֆիլմից Էլթոն Ջոնի երգը։ Սակայն տղան եկել էր իր «անձնական թարգմանչի»` 8-ամյա Գոռ Սաղաթելյանի հետ։
«Առաջին անգամ «Лучше всех»–ում փոքր թարգմանիչ մեծ տաղանդի համար։ Երկու ընկեր` Գոռ Սաղաթելյան և Գառնիկ Մսրյան», – այսպես ներկայացրեց Գալկինը փոքրիկ ընկերներին։
Բայց Գառնիկը գրեթե չէր օգտվում «թարգմանչի» ծառայությունից։ Սա ստիպեց Գալկինին մտածել, որ հայ դաշնակահարը պարզապես որոշել էր ընկերոջը հետը շոուին բերել։
Գոռից բացի, պատանի դաշնակահարը իր հետ էր բերել նաև հորը, որը զվարճալի պատմություն պատմեց որդու երաժիշտ դառնալու մասին։ Ինչպես պարզվեց, տղան Ձմեռ պապիկից երաժշտական գործիք էր խնդրել և սինթեզատոր նվեր ստացել։
«Հիմա նա անդադար երգում, նվագում և շատ ուտում է», – կատակեց հայրը։
Գառնիկն ասաց, որ չի ցանկանում երաժիշտ դառնալ, այլ երազում է ինժեների կարիերայի մասին «Գազպրոմում»։ Ֆլամինգոյի պատկերով նրա բաճկոնը, Գոռի խիստ կոստյումը, ինչպես նաև շարժուձևը Գալկինին լավ զվարճացրին։
«Մեր պատասխանը Հոլիվուդին». Ադամյանները ցնցող ելույթ են ունեցել «Лучше всех» շոուում
Հաղորդավարի խոսքով` այլ հեռուստաալիքից այս ալիք շրջած հեռուստադիտողը կարող է կարծել, որ նրա մոտ հյուր է «իտալական մաֆիայի կրտսեր կազմը»։