ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամմու և Քաշմիր նահանգում ուղևորատար ավտոբուսը ձորն է գլորվել։ Այսօր այս մասին հայտնում է Indian Express–ը։
J&K: At least 25 passengers killed when a mini bus rolled down hilly road, fell into deep gorge in #Kishtwar district. pic.twitter.com/A968RxiMV8
— All India Radio News (@airnewsalerts) 1 июля 2019 г.
Նշվում է, որ ՃՏՊ–ի հետևանքով առնվազն 32 մարդ է մահացել, ևս 17–ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Տուժածներին մոտակա հիվանդանոց են տեղափոխել։ Հինգ վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում են։
Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները։ Զոհերի ու տուժածների մասին տվյալները ճշտվում են։
Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը
Նախնական տվյալների համաձայն` վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով էլ ավտոբուսը ձորն է գլորվել։
Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. երեխաներով ավտոբուսը շրջվել է, կան զոհեր. լուսանկար