ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երեկ երեկոյան Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքից հանգստյան գոտու 54-ամյա փոխտնօրենը դանակահարված վիճակում տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա դանակահարվել է հենց լճի տարածքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։
Ըստ լուրերի՝ մի խումբ երիտասարդներ ցանկացել են լճում լողալ, իսկ տարածքի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողները նրանց հայտնել են, որ լճում լողալն արգելվում է։
Երիտասարդները սրտնեղել են ու սկսել աղմկել՝ հայհոյանքներ հնչեցնելով ու ներկաների հանգիստը խանգարելով։ Ոստիկանության ծառայողները և փոխտնօրենը փորձել են նրանց կարգի, հրավիրել, սակայն երիտասարդները շարունակել են վատ վարքագիծ դրսևորել։
Միջադեպի ընթացքում փոխտնօրենը դանակի երկու հարված է ստացել։
Հանաքը դանակ է դարձել. դանակահարություն` Շիրակի Ոսկեհասկ գյուղում.տղաները հիվանդանոցում են
Այդ ընթացքում արդեն ահազանգ է հնչել ոստիկանություն, և Պարզ լիճ եկած ոստիկանները կարգազանց երիտասարդներին բերման են ենթարկել։ Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները։