ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Դավիթաշենում տեղի ունեցած զինված միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացած 8 անձինք Երևանի բնակիչներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` հունիսի 28-ին, ժամը 23:08-ին և 23:10-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգեր է ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:
Նույն օրը, ժամը 23:55-ին «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել վեց անձ՝ կտրած-ծակած տարբեր վնասվածքներով:
Մեկ այլ ահազանգ էլ հնչել է 2019 թվականի հունիսի 29-ին, ժամը 00:05-ին. «Աստղիկ» ԲԿ-ից հայտնել են, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու անձ:
Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Ոստիկանները պարզել էին, որ 8–ն էլ վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։