00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 տարվա մեջ նման բան առաջին անգամ է եղել. Զոհրաբյանը` ԵԽԽՎ–ում ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հետ բերելու քվեարկության հետ մեկտեղ ամառային նստաշրջանի կարևորագույն հարցերից էր նաև Ստամբուլի կոնվենցիայի քննարկումը, որը ոչ միանշանակ է ընդունվում ոչ միայն Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ԵԽԽՎ–ում Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելու հարցը դարձել է վերջին 12 տարիների ընթացքում ամենաերկար քննարկված հարցը, Sputnik Արմենիային ասաց պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ամառային նստաշրջանի հարցերից էր Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնել–չվերադարձնելու խնդիրը, որովհետև Մոսկվան արդեն մի քանի տարի զրկված է ձայնի իրավունքից։ Եվ ի նշան բողոքի` նրանք չէին մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին», – ասաց Զոհրաբյանը։

Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա
Հայ պատգամավորները կանխել են ԵԽԽՎ–ում ադրբեջանցի մարդասպանների հերոսացման փորձերը

Ընթացել են բավական լուրջ և բուռն քննարկումներ։ Պատգամավորի խոսքով` ինքը 12 տարի ԵԽԽՎ–ում խորհրդարանական պատվիրակության անդամ է և չի հիշում, որ մի թեմայի շուրջ քննարկումները տևեին 10 ժամից ավելի։

«Մենք սկսեցինք քննարկումները հունիսի 24–ին ժամը 3–ին և ավարտեցինք հունիսի 25–ի գիշերը` 2–ի կողմերը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի համառությամբ էին Ուկրաինայի, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները պայքարում, որպեսզի Ռուսաստանը չվերադառնա», – ասաց Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի խոսքով` այս հարցում Երևանի դիրքորոշումը հստակ է եղել. Եվրոպայի խորհուրդը պետք է հավատարիմ լինի իր արժեքներին, և բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության հիման վրա։

Զուրաբյանը զրուցել է ուկրաինացի և վրացի գործընկերների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ ավելի ճիշտ կլինի, եթե Մոսկվայի հետ բոլոր հարցերը քննարկվեն ոչ թե միակողմանի հայտարարությունների մակարդակում, այլ Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում։

Заместитель министра иностранных дел Армении Рубен Рубинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

Կոնկրետ Հայաստանին այդ նստաշրջանի հարցերը չեն վերաբերվել, բայց եղել են հարցեր` կապված մարդու իրավունքների, Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

«Դուք գիտեք, որ Հայաստանն առաջիկայում նույնպես պետք է քննարկի Ստամբուլյան կոնվենցիան։ Եվ գիտեք, որ քաղաքական օղակներում այն ոչ միանշանակ է ընկալվում։ Նույնիսկ նույն ԵԽ–ն քննարկել է այդ հարցը. շատ երկրներ զգուշությամբ են մոտենում այդ կոնվենցիայի կիրառմանը», – ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այդ կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և գենդերային հավասարության խնդիրներին։

Ավելի վաղ ԵԽԽՎ–ն բանաձև էր ընդունել, որը թույլ է տալիս Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել ամառային նստաշրջանին։ Դրանից հետո ռուսական պատվիրակությունը հայտ էր ներկայացրել ԵԽԽՎ–ում իր լիազորությունները վերականգնելու համար, սակայն որոշ պատվիրակություններ վիճարկել էին դա։ Մասնավորապես, առաջարկվել է փոփոխություն մտցնել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերաբերյալ բանաձևի նախագծում, սակայն հունիսի 26–ին ԵԽԽՎ–ն մերժել է շտկումը։

«Սարսափելի չէ, պարզապես կոճակներն են խառնել». ՌԴ ԱԳՆ–ում գնահատել են Ռուբինյանի «դեմ»–ը

Հիշեցնենք, որ Ռուսաստանը զրկվել էր ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից 2014թ–ի ապրիլին` Ղրիմի միացումից և Ուկրաինայում իրավիճակի սրացումից հետո։

Լրահոս
0