00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի

© Sputnik / Arpi BeglaryanПляж в Батуми, Грузия
Пляж в Батуми, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում իրենց հանգիստը ծրագրող հայաստանցիներն այս տարի կարող են նախորդ տարիների համեմատ ավելի քիչ գումար ծախսել։ Բայց եթե քաղաքացիներին լարիի արժեզրկումն ուրախացնում է, ապա պետությունն այս միտումից անհանգստացած է։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուս–վրացական հարաբերությունների լարման ֆոնին վրացական արժույթն այս օրերին հասել է պատմական նվազագույն փոխարժեքի։ Վրաստանի ազգային բանկը հունիսի 28-ի դրությամբ արձանագրել է լարիի անկման հերթական ցուցանիշը` 1 դոլարի արժեքը սահմանելով 2,8791 լարի։

Пляж озера Севан - Sputnik Արմենիա
Ինչով կարող է Հայաստանը գրավել Վրաստանից «զրկված» ռուսաստանցիներին

Հայաստանում ևս լարիի փոխարժեքի անկում է արձանագրվել։ Այսպես` եթե տարեսկզբին 1 լարին ՀՀ ԿԲ տվյալներով գնահատվում էր 181-182 դրամ, իսկ փետրվարին հասել էր 184-185 դրամի, ապա այսօր 1 լարին Հայաստանում փոխանակվում է 166 դրամով։

Հետաքրքրական է, որ վրացական արժույթի նման անկում Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում չէր գրանցվել։ Հակառակը` ամռան ամիսներին լարին մեր երկրում, որպես կանոն, սկսում էր թանկանալ` կապված Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների թվի ավելացման հետ։ Այսպես` 2018թ–ին ՀՀ ԿԲ տվյալներով լարիի փոխարժեքը հատել էր 200 դրամի շեմը, 2017-ին` 205–ի, 2016-ին` 225–ի, 2015–ին` 248 դրամի շեմը։

Լարիի փոխարժեքի պատճառների ու հնարավոր հետևանքների մասին ՀՀ Կենտրոնական բանկը չի ցանկանում մեկնաբանություն տալ` խուսափելով ազդել տնտեսական տրամադրությունների վրա։

Հայկական ավիաընկերությունները պատրաստ են կամուրջ դառնալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև

Փոխարենը Sputnik Արմենիայի հետ զրույցում Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց` քաղաքացին կշահի, պետությունը` ոչ։

Բանն այն է, որ այս պարագայում շահում են հիմնականում սևծովյան հանգստավայրերում իրենց հանգիստը պլանավորող ՀՀ քաղաքացիները։

«Այդ հարցում մենք կարող ենք շահել առանձին քաղաքացիների դեպքում։ Բայց մեծ հաշվով փողը դուրս է գալիս երկրից»,– ասաց Մարգարյանը` հավելելով, որ ՀՀ իշխանությունը պետք է մտածի Հայաստանում պատշաճ հանգստի պայմաններ ստեղծելու ու իր քաղաքացիներին և նրանց գումարները երկորւմ պահելու ուղղությամբ։

Տնտեսական առումով հաջորդ խնդիրը, որ կարող է առաջանալ Հայաստանում վրացական լարիի արժեզրկման հետևանքով, արտահանման հետ է կապված։

Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

«Իհարկե Վրաստանը շատ փոքր մասնաբաժին ունի մեր արտաքին առևտրի հաշվեկշռում, բայց բալանսը կարող է մի փոքր խախտվել` ոչ մեր օգտին։ Բոլոր դեպքերում նման զարգացումները նոր բան չեն մեզ համար։ Օրինակ` նույն ռուսական ռուբլու կամ ԵԱՏՄ մեր գործընկեր երկրների արժույթների արժեզրկումը վերջին տարիներին հանգեցնել է մեր տնտեսության արտահանման հատվածի վատթարացմանը։ Դա հատկապես մեծ հարված էր հասցրել մեր գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտին, վերամշակած սննդի, ալկոհոլային խմիչքների արտահանմանը։ Թեև վերջին ամիսներին մենք տեսնում ենք վերականգնման որոշակի դրական միտումներ։ Բայց, այնուամենայնիվ, փոխարժեքների նման տենդենցները հուշում են, որ մեր տնտեսական քաղաքականության մշակողները ևս պետք է համարժեք քայլեր իրականացնեն»,–ասաց Մարգարյանը։

Ինչ վերաբերում է վրացական լարիի ներկա արժեզրկմանը, տնտեսագետի համոզմամբ, այն թեև կարող է վնասել Հայաստանից Վրաստան արտահանվող ապրանքներին, բայց դրա փոխարեն կէժանանան Հայաստան ներմուծվող վրացական ապրանքները։

Լրահոս
0