Բերբերյանը համոզված է, որ հակակարկտային կայանները պիտանի չեն, անարդյունավետ են աշխատում և ընդամենը մետաղի կույտ են, որոնք պետք է թափել, ոչ թե բյուջեից գումարներ հատկացնել ու աշխատողներ պահել:
Հովսեփյան. «Գիտականորեն ապացուցված է, որ հակակարկտային հրթիռները չեն կարող վնասակար լինել»
«Կառավարությունը նպատակահարմար է գտնում անիմաստ փողեր ծախսել: Արդեն 10 տարի է` այդ սարքավորումները տեղադրված են: Հակակարկտային կայանները հովանավորներ ունեն նաև կառավարությունում: Դրանց աշխատանքն ապահովելու համար հսկայական միջոցներ են ծախսվում, բայց անարդյունք»,– ասում է նա:
Դեռևս 2012թ.-ին ՀՀ Վերահսկիչ պալատն իր հաշվետվություններից մեկում նշել էր, որ հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15,5 մլն դրամ հավելագրում:
Ռուսական 3 հակակարկտային հրթիռային կայանները կպաշտպանեն 45 հազար հա հողատարածք