00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի. «Ժողովուրդ»

© Sputnik / Lusine AdamyanЦахкадзор зимой
Цахкадзор зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի ճակատագիրը, որը սեփականատեր Արմեն Ավետիսյանը նվիրել էր պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի– Sputnik. «Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:

СНБ завела уголовное дело Армена Аветисяна - Sputnik Արմենիա
Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը. Փաշինյան

Վարչապետի այս հայտա­րարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների և գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացել է իրավիճակին և պարզել, որ Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել:

«Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված՝ STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց: Թերևս պատկերացրիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն»:

Цахкадзор, канатная дорога, снег, лыжи - Sputnik Արմենիա
Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը

 «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներն արձանագրել են, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ և հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում:

Հարցին ի պատասխան՝ Բաբայանն արձագանքեց՝ նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, և հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»»,-գրում է թերթը:

Հիշեցնենք` «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ–ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել է նախաքննական մարմնին` «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը

Այս մասին 2018–ի նոյեմբերի 28-ին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Փաշինյանը նշել էր, որ հյուրանոցը պետք է դնել աճուրդի, դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։

Լրահոս
0