ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի- Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին»:
Ըստ թերթի վերլուծության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, և շատերը դա ընդունում են որպես անիշխանություն:
«Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն հաստատել»:
Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 1991-1997 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետև` արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1997-2006 թվականներին եղել է ՀՀ Զինվորական դատախազը: 2006-ի հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։