ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամ ալիքում երեք տղամարդկանց լուսանկար է հրապարակել, որոնցից մեկն նրա հայրն է։
«Ձախի մորուքավորը զտարյուն հայ կազակ Սիմոն Սարգիսի Սիմոնյանն է` հայրս»,– գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Բաժանորդներից շատերը նշել են, որ «զտարյուն հայ կազակ» արտահայտությունն անսովոր է Կուբանի համար։
«Երբեք մտքովս չէր անցնի, որ հայ կազակներ են լինում», – գրել է ludzhuk58–ը։
Սիմոնյանի երկրպագուները պատասխանել են նրան։
Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի
«Ցանկացած ազգության մարդ կազակ է դառնում, եթե կազակներն ընդունում են նրան», – գրել է andreizobo–ն։
«Սիմոնը հմայիչ տղամարդ է։ Տարիների ընթացքում միայն ավելի է գեղեցկանում», – գրել է maria.mariett–ը։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը ծնվել ու մեծացել է Կրասնոդարում։ Նա հիմա հղի է։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանն արդեն երկու երեխա ունեն։ 2013 թվականն ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 թվականին` որդին։
Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչպես է զվարճանում ամուսինը. տեսանյութ