«Ձայնը.Երեխաներ» շոուի հաղթող Միշա Գրիգորյանը Voices Of Artsakh խմբի ստուդիայում կատարել է «Ղարաբաղ» երգը։
Օգտատերերը հիացել են տղայի հոգեցունց ձայնից և բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Այնքան բարդ, դրամատիկ երգ է։ Միշան հիասքանչ փոխանցում է բոլոր հույզերը, պահում լարվածության մեջ։ Բրավո», – գրել է Ելենա Իլինան։
«Հիանալի է հնչում։ Շատ հաճելի հայկական մեղեդի։ Միշենկա, առանձին շնորհակալություն այս գեղեցկագույն երգի կատարման համար, այն էլ երկու լեզվով», – նշել է Անտոնինա Կազբանովան։
«Միշանյա, դու ինձ զարմացնում ես ամեն անգամ ավելի ու ավելի։ Տաղանդավոր ու հայրենասեր տղա», – կարծում է Սերգեյ Զագրոդսկին։
Բառերն ավելորդ են․ արցախցի Միշան «Ձայնի» հանդիսատեսին ստիպեց ոտքի կանգնել. տեսանյութ
Միշա Գրիգորյանը ծնվել և ապրում է Ստեփանակերտում։ Հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի։ Ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ` ուզում է տղան երգել, թե ոչ, մինչև նա ինքը որոշեց և խնդրեց իրեն Voices Of Artsakh նախագիծ տանել, որտեղ էլ սկսվեց նրա երաժշտական կարիերան։
Ավելի վաղ Միշան հարցազրույց էր տվել Sputnik Արմենիային։