ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած Դավիթ Գրիգորյանին վիրահատել են։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։
«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից». Լարսում մնացած ավտոբուսը ճանապարհ է ընկել
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով։