00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու օդանավակայանն էլ կօգտագործվի. ինչպես կլրացվի ռուս–վրացական կոնֆլիկտից բխած բացը

© Sputnik / Armenuhi MkhoyanВ аэропорту Гюмри встретили участниц конкурса "Мисс СНГ"
В аэропорту Гюмри встретили участниц конкурса Мисс СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գործող որոշ ավիաընկերություններ ՌԴ–ի և Վրաստանի ուղղությամբ չվերթերը կավելացնեն, մյուսները պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերն անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթերի հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղղություններով օրական 2 անգամ: Ավիաընկերությունը նախատեսում է նաև չվերթեր իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով: Ընկերության ներկայացուցիչն այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Самолет Boeing 737-800  - Sputnik Արմենիա
Հայկական ավիաընկերությունները պատրաստ են կամուրջ դառնալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև

«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերն անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:

Ավիաընկերությունը նախատեսում է հուլիսից շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կիրականացվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշել է, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրու օդանավակայանից:

Полицейские автомобили в Тбилиси - Sputnik Արմենիա
Ռուսաստանցիները հրաժարվում են մեկնել Վրաստան․ Ռոստուրիզմը թվեր է հրապարակել

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:

«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:

Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում թվով 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», «Աերոֆլոտ», «Սիբիր», «Նորդավիա» և «Ռեդ Վինգս» ավիաընկերությունները, չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

Самолет частной грузинской авиакомпании Airzena - Georgian Airways - Sputnik Արմենիա
Georgian Airways–ը Թբիլիսի–Երևան–Մոսկվա տարանցիկ չվերթ կառաջարկի ուղևորներին

Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Լրահոս
0