00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

© Photo : official site of Yerevan municipalityМэр Еревана Айк Марутян осматривает новые снегоуборочные машины (21 января 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян осматривает новые снегоуборочные машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը 5 աղբատար մեքենաների համար վճարել է 236 մլն դրամ։ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը պնդում է` 60 միլիոնով շատ գումար է ներկայացվում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն այսօր կհրապարակի վերջերս գնած աղբատար «ԿամԱԶ»–ների պարամետրերն ու դրանցից յուրաքանչյուրի ձեռքբերման արժեքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի հնարքը. նոր «ԿամԱԶ»–ների համար կվճարի «Սանիթեքը». «Հրապարակ»

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը «168 ժամի» հետ զրույցում նշել էր, որ ինքը զանգահարել է «ԿամԱԶ»–ներ գնած ընկերություն ու հարցրել մեքենայի արժեքը։ Պարզվել է, որ դրանք 60 մլն–ով ավելի մատչելի են, քան ներկայացրել է քաղաքապետարանը։

Ի դեպ, 5 մեքենաների ընդհանուր արժեքը, ըստ քաղաքապետարանի, կազմել է 236 մլն դրամ։

«Բաղդասարյանի նշածն առնվազն անլուրջ վերլուծություն է, քանի որ երբ խոսում ենք տեխնիկայի արժեքի մասին, պետք է հաշվի առնենք դրա պարամետրերը։ Նա խոսում է առհասարակ 5 «ԿամԱԶ» գնելու մասին, իսկ «ԿամԱԶ» ընկերությունը բազմաթիվ աղբատար մեքենաներ ունի, որոնցից յուրաքանչյուրն իր գործառույթների տարբերությամբ կարող է իր արժեքում էլ տարբերություն ունենալ։ Ես, համենայն դեպս, առաջիկայում կհրապարակեմ մեր գնած մեքենաների արժեքն ու պարամետրերերը»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի` նման հայտարարություն անելու մոտիվները բավական թափանցիկ են։ Կարապետյանը սա կապում է դեռ մայիսին ոստիկանության տարածած հաղորդագրության հետ, ըստ որի` Դավթաշենում շուրջ 42 մլն դրամի չարաշահումների փաստով քրգործ էր հարուցվել։

Համայնքը կդառնա քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատորներից մեկը. նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել - Sputnik Արմենիա
Մարությանը` ձյուն մաքրող մեքենայի ղեկին. քաղաքապետն անձամբ է փորձարկել նոր ԿամԱԶները

«Ըստ ոստիկանության տվյալների` համայնքային փողերը յուրացվել են ու գրվել են անուններ, որոնք աշխատավարձեր են ստացել, բայց չեն հաճախել աշխատանքի։ Ավելին, Դավթաշենում ունենք նախորդ տարիներին գրանցված վիճելի, եթե ոչ ապօրինի կերպով համայնքային հողերի զավթումներ, որը կա՛մ Բաղդասարյանի, կա՛մ նրա կուսակից ու թայֆայակից ընկերների միջոցով են արվել»,–ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով` այս ամենը հաշվի առնելով` կարելի է ենթադրել Բաղդասարյանի հայտարարությունների դրդապատճառները որոնք են։

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանի Դաշնությունից վերջերս ձեռք բերած թվով 5 «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Քաղաքապետարանը ևս 15 նոր աղբատար մեքենա է ցանկանում ձեռք բերել՝ աղբահանության հարցը կարգավորելու համար։

Обвал бетонной стены произошел на трассе Сараландж в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի մի քանի փողոց վերանորոգվում են քաղաքապետարանի տնտեսած գումարներով. տեսանյութ

Ոստիկանության մայիսի 7–ին տարածած հաղորդագրության հիման վրա էլ` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վերոնշյալ ժամանակահատվածում Դավթաշեն վարչական շրջանը ղեկավարել են երկու անձ՝ Արթուր Գևորգյանը, որը հետո ընտրվեց ԱԺ պատգամավոր, և Ռուսլան Բաղդասարյանը:

Երևանի քաղաքապետարանը քանդում է Կոմիտասի պողոտայում կառուցված ապօրինի հարթակը. տեսանյութ

Լրահոս
0