00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում բացառիկ սեմինար կանցկացվի. լավագույն արդյունք գրանցած բժիշկները կմեկնեն ՌԴ

© Sputnik / Asatur YesayantsХачатур Карапетян на пресс-конференции, приуроченной к предстоящей 4-6 июля в Ереване 5-й международной конференции армянских врачей (25 июня 2019). Ереван
Хачатур Карапетян на пресс-конференции, приуроченной к предстоящей 4-6 июля в Ереване 5-й международной конференции армянских врачей (25 июня 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում ծնկահոդային էնդոպրոթեզավորման սեմինար երբևէ չի անցկացվել, իսկ մեր բժիշկներն իրենց գիտելիքներն ու փորձն անվճար համալրելու հնարավորություն կունենան։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Գյումրիում հունիսի 28-29-ը Հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարի շրջանակում տարածաշրջանի համար բացառիկ սեմինար կանցկացվի` ծնկահոդային էնդոպրոթեզավորման թեմայով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Գյումրի» ԲԿ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը։

«Գյումրիում նման սեմինար անցկացնելը մեծ պատիվ է մեզ համար, քանի որ այն, բացի գիտական պրոցեսներից, նաև ուսումնական մաս ունի: Սեմինարին մասնակցելու են դրսում բավական հայտնի 3 ընկերություն, որոնք իրենց հետ նաև արհեստական ոսկորներ են բերել պրակտիկ դասերի համար։ Սեմինարին կմասնակցեն 40 բժիշկ»,–ասաց նա։

Հայաստանում ծնկահոդի էնդոպրոթեզավորման վիրահատություն առաջին անգամ 1994-ին է կատարվել, սակայն քանի որ այդ տարիներին պրոթեզների որակը լավը չէր, դադարեցվել է վիրահատությունը։ Ավելի ուշ` 2000-01 թվականներին, կրկին վիրահատության փորձ է կատարվել, ու կրկին ինչ–ինչ բարդությունների պատճառով կանգ է առել պրոցեսը։ Եվ միայն 2005–ին է Հայաստանում վերջնականապես ներդրվել վիրահատությունը, երբ հայտնի ֆիրմաներից մեկի պրոթեզները բերվել են Հայաստան։

Операция. Давид Смоян и Эрика Гонзалес - Sputnik Արմենիա
Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային ինստիտուտի օրթոպեդ-վնասվածքաբան Հայկ Աղամալյանը հայտնեց, որ Հայաստանում արդեն հինգ բուժհաստատությունում արվում է այդ վիրահատությունը. տարեկան մոտ 100 վիրահատություն է կատարվում, և տարեցտարի պահանջարկն ավելանում է։

«Ծնկահոդի խնդիրը, որի դեպքում հարկ է լինում պրոթեզավորում կատարել, լայն տարածում ունի Հայաստանում, քանի որ հիվանդության հանդեպ հայերիս մոտ գենետիկ նախատրամադրվածություն կա։ Ավելին, հայերիս 60-65 տոկոսի մոտ սովորաբար առաջանում է ծնկահոդային էնդոպրոթեզավորման խնդիր»,–ասաց նա։

Աղամալյանը հայտնեց նաև, որ Հայաստանում ծնկահոդային էնդոպրոթեզավորման դեպքում հիվանդը վճարում է միայն իմպլանտի համար, իսկ վիրահատությունը պետպատվերով է արվում։

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Աղամալյան
Գյումրիում բացառիկ սեմինար կանցկացվի. լավագույն արդյունք գրանցած բժիշկները կմեկնեն ՌԴ  - Sputnik Արմենիա
Հայկ Աղամալյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանն էլ հայտնեց, որ տարածաշրջանում նման սեմինար երբևէ չի անցկացվել, և նման կուրս անցնելու համար սովորաբար մարդիկ մեծ գումարներ են ծախսում, որպեսզի գնան Եվրոպա։ Սակայն, ըստ նրա, հայ բժիշկներն անվճար հնարավորություն կունենան մասնակցելու ծնկահոդային էնդոպրոթեզավորման սեմինարին։

«Մենք նպատակ ունենք, որ Հայաստանում նման կուրսերի դպրոց ստեղծենք, ինչը կնպաստի նաև բժշկական տուրիզմին: Ծնկահոդային էնդոպրոթեզավորումը դեռևս նոր է զարգանում Հայաստանում, և ոչ բոլոր բժիշկներն են տիրապետում վիրահատության բոլոր մանրամասներին»,–ասաց նա։

Մաթոսյանը նշեց նաև, որ Գյումրիում նախատեսված սեմինարի մասնակիցները թեստեր են հանձնելու, և ամենաբարձր միավորներ հավաքած բժիշկները մասնակցելու են Սանկտ Պետերբուրգում կայանալիք մասնագիտական դասախոսությանը:

© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Մաթոսյան
Գյումրիում բացառիկ սեմինար կանցկացվի. լավագույն արդյունք գրանցած բժիշկները կմեկնեն ՌԴ  - Sputnik Արմենիա
Ստեփան Մաթոսյան

Հիշեցնենք, որ Հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարին կմասնակցեն աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկներ` պրոֆեսորներ, ակադեմիկոսներ։ Համագումարը տեղի կունենա հուլիսի 4-6-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Համագումարը կնախագահի «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Ի դեպ, համագումարի շրջանակում Ռուսաստանից ազգությամբ 7 հայ, ՌԴ–ի ակադեմիայի իսկական անդամներ կժամանեն Հայաստան։ Համագումարի օրերին Երևանում, Գյումրիում, Արցախում սիմպոզիումներ ու սեմինարներ կանցկացվեն` մանկաբուժության, ռադիոլոգիայի, ծնկահոդային էնդոպրոթեզավորման և այլ թեմաներով։

Լրահոս
0