00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցКуклы
Куклы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարթագյուղում, որտեղ ապրում է կինը, հայտնի միջադեպեր կան` կապված 30-ամյա կնոջ հետ։ Համագյուղացիները դեռ «չեն մարսում» եղածը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Օրերս Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում տեղի ունեցած սարսափելի դեպքի` 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու մեջ մեղադրվող 30-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

С сентября в некоторых больницах Армении снизились цены на стентирование - Sputnik Արմենիա
Լոռու մարզում երեխային խեղդած կինը փորձել է ինքնասպան լինել. սարսափելի դեպքի մանրամասները

«Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն ենք ներկայացրել դատարան»,–ասաց նա։

Արդեն հայտնել էինք, որ կինը երեխային խեղդամահ անելուց հետո մեծ քանակությամբ դեղորայք էր խմել ու դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել նախ Սպիտակի հիվանդանոց, ապա արդեն «Արմենիա» ԲԿ։

«Արմենիա» հիվանդանոցի թունաբանական բաժանմունքից մեզ հայտնեցին, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու ոստիկանների ուղեկցությամբ  տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Կնոջ վիճակը, բժիշկների հավաստմամբ, նորմալ է։

Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 30–ամյա կինը Հարթագյուղում չէր ապրում: Կինը տարիներ առաջ ամուսնացած է եղել Հարթագյուղի երիտասարդներից մեկի հետ, սակայն ամուսնությունից երկու տարի անց ամուսինը մահացել է, իսկ զույգն արդեն մեկամյա երեխա ուներ։

Степанаванский дендропарк - Sputnik Արմենիա
Սարսափելի դեպք Լոռիում. կինը խեղդամահ է արել իր 7-ամյա դստերը

«Ամուսնու մահից հետո Երևանում մի տղամարդ, որն էլ երկու երեխա ուներ, այդ կնոջ հետ է ամուսնացել ու նրան տարել գյուղից։ Մեզ մոտ` Հարթագյուղում, կինը մի փոքրիկ տուն ուներ, որը տարիներ առաջ ծնողներն էին գնել։ Կնոջ ծնողները մահացած են։ Նա շուտ–շուտ չի գալիս մեզ մոտ. վերջին անգամ անցած տարի էր եկել` կարծես տունն էր ուզում վաճառել»,–ասաց նա։

Գյուղում, ի դեպ, հայտնի է, որ կինն առաջին` մահացած ամուսնու ընտանիքի հետ էլ խնդիրներ է ունեցել։ Առաջին ամուսնության հետ կապված խճճված պատմություններ կան. երբ կինը երեխա է ունեցել, ամուսնու ընտանիքն անգամ ԴՆԹ փորձաքննություն է պահանջել իրականացնել։ Հարթագյուղի բնակիչները դեռ «չեն մարսում» տեղի ունեցածը` այդպես էլ չհասկանալով, թե ինչը կարող է նման սարսափելի արարքի պատճառ լինել։

Արդյո՞ք կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, թե ոչ` հայտնի չէ, քանի որ կինը հաճախ չի եղել գյուղում, իսկ տարիներ առաջ գյուղում ապրելու ժամանակ արտասովոր վարքով աչքի չի ընկել։

Հիշեցնենք, որ կինը երկրորդ ամուսնու հետ հեռախոսազրույցի ընթացքում տարօրինակ է խոսել, ինչը կասկած է առաջացրել տղամարդու մոտ, և նա Երևանից ուղևորվել է Հարթագյուղ: Տեղում հայտնաբերել է, որ կինն իր նախկին ամուսնու և իր երեխային խեղդամահ է արել:

Լրահոս
0