Օրինակ՝ «Կարինե» օպերան բավական ժամանակ խառնիխուռն էր ներկայացված, քանի որ ամեն բեմադրիչ եկել և իր ձևով էր ներկայացրել, այս օպերայի որոշ մասեր կորած էին համարվում։
«Կարինեի» նոր բեմադրության հեղինակը նշում է, որ ամենահետաքրքիրն այն էր, որ Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում։ 1920թ.-ին մի հայ գրող Չուխաջյանի մասին գրելիս, ասել էր, որ Չուխաջյանի օպերետի իսկական գործիքավորման բնօրինակը գտնվում է Ժուբեր հրատարակչատանը, Փարիզում։
Փափազյանին, սակայն, Փարիզում ասել են, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա անհետացել է։ Նա չի հուսահատվել, աշխատանքներ է տարել և կարողացել է Ժուբերի արխիվներից գտնել այդ գործը, իհարկե, ուրիշ ստեղծագործության և ուրիշ հեղինակի անվան տակ։
«Մի խոշոր տուփ բերեցին՝ 100 տարվա փոշին վրան։ Բացեցինք՝ «Լեբլեբիջին» էր՝ «Կարինեն», բայց ինքն անունը փոխել էր, գողացել էր այդ գործը , թե ինչ»,- պատմել է Փափազյանը։
Փափազյանը նշել է, որ 3 տարի է տևել, մինչև այդ նոտաները վաճառել են իրենց։ Եվ այդպես, երկար ճանապարհով Չուխաջյանի օպերետի իսկական գործիքավորումը` բնօրինակը, հասավ Երևան, հայ հանդիսատեսին։ Պրեմիերան անցած ամռանն էր։
«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան
Ռեժիսորը խանդավառված է․նոր, հետաքրքրիր, տաղանդավոր երիտասարդներ են ներգրավված օրիգինալ «Կարինեում», և հետաքրքիր հումորով է ընթանում օպերան։
Փափազյանը նաև խոսեց մշակութային դաշտի կադրային քաղաքականությունից և զուգահեռներ տարավ Ֆրանսիայի մշակութային քաղաքականության հետ: