ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։