00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում

© Sputnik / Aram NersesyanСклад соломы на производстве соломенных брикетов
Склад соломы на производстве соломенных брикетов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծղոտից վառելիքային բրիկետներ արտադրելու դեպքում Հայաստանում կարելի է ամբողջությամբ հրաժարվել անտառահատումից, համոզված է Սուրեն Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում այլևս պետք չէ անտառներ հատել։ Ձեռքի տակ բավականաչափ վառելիք կա, որով կարող է փոխարինել և՛ վառելափայտը, և դիզելը, երբեմն էլ նաև գազը։ Դրանում համոզված է երևանցի գործարար Սուրեն Դավթյանը։

Նա վառելիքային բրիկետներ է արտադրում։ Հումքն այս դեպքում ոչ թե ձեռքի տակ է, այլ ոտքերի. ցորենի դաշտերի ծղոտն է։ Կոմբայնն անցնում է դաշտով, հավաքում ցորենը, իսկ ծղոտը մնում է։

Այն քիչ տեղեր են օգտագործում, նկատում է Դավթյանը։

© Sputnik / Aram GareginyanՍուրեն Դավթյան. ծղոտից վառելանյութի բրիկետներ արտադրող տնտեսվարող
Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում - Sputnik Արմենիա
Սուրեն Դավթյան. ծղոտից վառելանյութի բրիկետներ արտադրող տնտեսվարող

Որպես պարարտանյութ այն գրեթե չի կարելի օգտագործել, որպես անասնակեր` նույնպես։ Այդ պատճառով էլ ծղոտը մեծամասամբ չեն հավաքում, այլ պարզապես այրում են։

Կացին այլևս պետք չէ

«Այսինքն մի տեղ անտառ են հատում, իսկ մեկ այլ տեղ վառելիքն իզուր կորչում է։ Իսկ նման բան չպետք է լինի։ Անտառը մեր ընդհանուր հարստությունն է։ Կարծում եմ, քչերը չեն համաձայնի սրա հետ», – ավելացրեց նա։

Цветущие персиковые деревья - Sputnik Արմենիա
Դեղձեր էլիտար բնակարանների փոխարեն․ Հայաստանում նոր տեսակի այգիներ կտնկեն

Ծղոտը նա հենց այնպես չէ, որ վառելիք է անվանում։ Հայաստանի կառավարության և KfW  գերմանական բանկի ծրագրով հանրապետությունում անտառային տեղանքում գտնվող գյուղերի աջակցման նախագիծ է իրականացվում։ Գյուղացիների համար ուզում են անտառը չհատելու հնարավորություն ստեղծել, որ վառելիք ու գումար ստանան այլ կերպ։ Այնպես, որ «անտառում փայտահատի կացնի» առավել ևս բենզասղոցի ձայնը չլսվի։

Այդ ծրագրով Մեղրիից քիչ հեռու (Իրանի հետ սահմանին) գտնվող Լիճք և Տաշտուն գյուղեր արդեն 70 տոննա բրիկետ են ուղարկել Դավթյանից։ Հարցումների համաձայն` գյուղացիները բավականին գոհ են նոր վառելիքից։

«Եկեք համեմատենք որևէ այլ սովորական վառելիքի հետ, այդպես ավելի պարզ կլինի», – ասում է Դավթյանը, – «Տեսեք, այսպիսի բրիկետների 1 տոննան նույնքան ջերմություն է տալիս, որքան 400 լիտր դիզվառելիքը։ Սակայն 400 լիտր դիզվառելիքը 180 հազար դրամ է։ Իսկ բրիկետների մեկ տոննան` 80 հազար։ Այսինքն 2.5 անգամ էժան»։

Российский теоретик-кристаллограф, химик, физик, профессор Артем Оганов на церемонии открытия XIX Всемирного фестиваля молодежи и студентов (15 октября 2017). Сочи - Sputnik Արմենիա
Ապագային ընդառաջ. Արտյոմ Օհանովը գերպինդ նյութ է ստեղծել նավթ և գազ արդյունահանելու համար

Սակայն այստեղ էլ նա պատրաստ է վճարման տարբեր ձևեր դիտարկել։ Այդ թվում այնպիսի, որը փոքր–ինչ նման է խորհրդային տարիներին մակուլատուրա հավաքելուն։

«Եթե ինձ 3 տոննա ծղոտ են բերում, ես 1 տոննա բրիկետ եմ վերադարձնում և գումար չեմ խնդրում։ Գյուղացին անվճար վառելիք է ստանում, ես` անվճար հումք։ Երկուսիս ել դրանից լավ է», – ժպտում է Դավթյանը։

Իհարկե, բացարձակ անվճար ամեն դեպքում չի ստացվի։ Դաշտերից պետք է հավաքել և մամլել ծղոտը։ Սակայն ցանկացած ծախսի դեպքում, մի քանի անգամ ավելի կարելի է տնտեսել։

Հումքը նա պատրաստ է ոչ միայն անվճար ընդունել, այլև գնել։ Այս տարբերակը նույնպես ձեռնտու է կողմերին, ընդգծեց գործարարը։

Ոչ միայն հանուն անտառի, այլև հանուն ցորենի

«Հայաստանի պայմաններում ցորեն աճեցնելն այնքան էլ շահավետ չէ։ Իսկ հիմա հացամշակները թեև փոքր, բայց հավելավաստակ կունենան։ Իսկ հացաբույսերի արտադրությունը պահպանելը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար», – ավելացրեց նա։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Հայաստանի քիմիական հսկայի գույքի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանեն

Իհարկե, դիզելն ու գազն ամեն տեղ չէ, որ կարելի է փոխարինել։ Ավտոմեքենան բրիկետով սար չի բարձրանա։ Սակայն վառարանը կամ ջեռուցման կաթսան բավականին նորմալ են աշխատում, վստահեցնում է Դավթյանը։

Տեխնիկապես միայն մեկ հարց է մնում։ Վառելիքային բրիկետներին այրվելու համար ավելի շատ թթվածին է պետք, քան վառելափայտին։ Ժամանակակից կաթսաներում դա խնդիր չէ. այնտեղ օդի մատակարարումը կարելի է ավտոմատ կերպով կարգավորել։ Իսկ վառարանում կարելի է սովորական կրակացանց տեղադրել։

«Մենք սկսեցինք աշխատել 2017 թվականին։ Առաջին ձմեռը` 2017-18 թվականներին վաճառքը մեծ չէր։ Իսկ ահա նախորդ ձմեռ գնորդներն արդեն ավելի շատ էին։ Նրանց թվում էին նաև Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում` Մեծամոր քաղաքից քիչ հեռու գտնվող երկու ջերմոցների սեփականատերը»,- պատմում է տնտեսվարողը։

Դավթյանն իր առաջին արտադրությունը հիմնեց Զորավան գյուղում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտ։

Երկրորդը մտադիր է նույնպես Կոտայքում բացել, Բյուրեղավանում (ՄԱԿ–ի ծրագրերից մեկի աջակցությամբ)։ Իսկ հիմա մտածում է նաև երրորդ արտադրամասի մասին` Տավուշի մարզում։ Անտառներն այստեղ շատ են և կարևոր է, որ այդքան շատ էլ մնան։

Ծղոտը կտաքացնի բոլորին

Այո, պնդում է Դավթյանը։ Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում ավելի քան 300 հազար տոննա հացահատիկ են հավաքում։ Իսկ ամենամոտավոր  գնահատականով ծղոտ դաշտում մնում է մոտավորապես  1.5 անգամ ավել, քան ցորեն։ Այսինքն (շատ մոտավոր հաշվարկով) ծղոտ հանրապետությունում հավաքվում է 450 հազար տոննա։ Բրիկետներ ստացվում է գրեթե նույնքան, քանի որ չորացնելու ժամանակ ծղոտը շատ քիչ է կորցնում կշռի մեջ։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից

Երրորդ արտադրամասը բացելու համար Դավթյանը պետք է 6-7 մլն դրամ գտնի. բրիկետների համար լիզինգով մամլիչ կոնվեյեր գնի։ Ամսական այն շուրջ 250 տոննա բրիկետ կարտադրի։

Եթե արտադրությունը հիմնվի, նրա հիմնադիրները ստիպված կլինեն կանոնավոր կերպով շրջել Հայաստանով։ Դավթյանը Երևանում է ապրում, իսկ արտադրամասը Զորավան գյուղում է, ամեն օր 25 կմ ճանապարհ է կտրում–անցնում և հետ վերադառնում։ Հիմա նաև Բյուրական է գնում, որտեղ պետք է լինի երկրորդ արտադրամասը։ Իսկ եթե հայտնվի նաև երրորդը, ապա ստիպված կլինի 130 կմ կտրել–անցնել ու հասնել Իջևան։

Նրա բիզնես գործընկերը ևս այստեղ է գալու հեռվից, գրեթե 300 կմ հեռավորությունից` Ստեփանակերտից։ Արցախում նրա ընտանիքը մի քանի տարի առաջ նման արտադրություն է հիմնել։

Фермерские кооперативы по выращиванию ягод в Сисианском регионе, Армения - Sputnik Արմենիա
Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ

Բայց Դավթյանը ո՛չ դժվարություններից է վախենում, ո՛չ ճանապարհներից։ Մասնագիտությամբ նա ինժեներ չէ, այլ տնտեսագետ։ Սակայն այնքան տարի է անցկացրել արտադրությունում, որ, ինչպես ինքն է ասում, սկսեց մի բան հասկանալ։

«Տեսա, որ Ստեփանակերտում գործընկերներս թեփից են բրիկետներ արտադրում։ Հետաքրքրվեցի, կարդացի։ Պարզվեց, որ ծղոտից կարելի է ոչ պակաս վառելանյութ ստանալ և անտառը հանգիստ թողնել։ Ես չգիտեի, որ արտերկրում արդեն 40-50 տարի այդպես են անում։ Բայց երբեք ուշ չէ սովորել», – ժպտում է Դավթյանը։

Ինչպես ասացինք, Դավթյանը դժվարություններից չի վախենում, բայց ամենակարևորը` նա նորությունից չի վախենում։ Գայլերից վախենաս, ուրեմն անտառ չպետք է գնաս, համոզված է նա։ Նրա համառության շնորհիվ, անտառ գնալ հնարավոր կլինի։ Սակայն արդեն ոչ թե կացնով, այլ ընկույզ, հատապտուղ կամ խոտաբույսեր հավաքելու։ Տավուշի մարզի այս հարստությունը երբեք չի ավարտվում։

Լրահոս
0