00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի խումբ ադրբեջանցիներ 18–ամյա հայ տղային նետել են 6-րդ հարկի պատուհանից․ մանրամասներ

Բաժանորդագրվել
Հայ տղայի հայրը պատմել է որդու և ադրբեջանցիների «ընկերության» պատմությունը, որը տխուր ավարտ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանին վեցերորդ հարկից նետել են ադրբեջանցի ուսանողները։ Դեպքի մանրամասները ХарківTimes-ին է պատմել տուժածի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը։

Мардакертский район, Карабах, 1992 год - Sputnik Արմենիա
Հայկը, ադրբեջանցի գերին և հուշ մնացած մանաթը. ինչպես հայ դիպուկահարը հերոս դարձավ գյուղում

Նա ասել է, որ որդին զբաղվում է սամբոյով, ձյուդոյով և ըմբշամարտով, Ուկրաինայի ազգային հավաքականի անդամ է: Տղան սովորել ու մարզվել է Կիևի Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում։ 18-ամյա Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի սպորտային առաջնության կրկնակի հաղթող, Եվրոպայի առաջնության եռակի հաղթող: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսում անցկացվող պատանիների Եվրոպայի առաջնությանը, պատրաստվում էր աշխարհի գավաթին:

Հանրակացարանում, որտեղ բնակվել է Արթուրը, ադրբեջանցի տղա է հայտնվել, նրանք միանգամից ընկերացել են։ Հոր խոսքով` Արթուրն իր ադրբեջանցի հարևանին անգամ իրենց տուն է տարել՝ Ալչևսկ։ Այդ չարաբաստիկ օրը, ադրբեջանցի տղան Արթուրին հրավիրել է խորոված ուտելու իր ադրբեջանցի ընկերների հետ։ Խնջույքի ժամանակ Արթուրի ինքնազգացողությունը վատացել է։ Հայրը կարծում է, որ Արթուրի խմիչքի մեջ ինչ–որ բան են լցրել։ Արթուրը գնացել է հանրակացարանի իր սենյակ` ուշքի գալու։

Շուտով ադրբեջանցի ուսանողները մտել են սենյակ` իբր նրա որպիսությունն իմանալու համար։ Հոր խոսքով` ադրբեջանցիները իրենց հետ կասկածելի պայուսակ ու ինչ–որ անձնագրեր են բերել։ Արթուրը միայն այդ ժամանակ է հասկացել, որ ամեն ինչ պլանավորված է եղել, և ուզում են իր «գլխին սարքել»` թմրանյութ «գցել», բայց իրեն այնպես է պահել, թե ոչինչ չի հասկանում։

Неделя моды в Белине. Модель представляет творение Maison Common (4 июля 2018). Германия - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի մոդելն իր կուսությունը վաճառել է 2,5 միլիոն դոլարով

Երբ ադրբեջանցի տղաները հեռացել են, Արթուրը նրանց հետևից դուռը փակել է և կասկածելի պայուսակը նետել պատուհանից։ Հավանաբար այդ ամենը տեսնելով` ադրբեջանցի տղաները հետ են եկել, կոտրել են դուռը և սկսել են ծեծել տղային։ Արթուրը կարողացել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, բայց հենց այդ ժամանակ ադրբեջանցի տղաները նրան նետել են պատուհանից։

Արթուրը ոչ միայն հրաշքով փրկվել է, այլև չի կորցրել գիտակցությունը։ Հականալով, որ տղաները կարող են իջնել ներքև և սպանել իրեն, նա սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղի և մտել բեռնափոխադրող մեքենայի տակ։ Ադրբեջանցի տղաները սկսել են փնտրել Արթուրին։ Երբ ցանկացել են ավտոկայանատեղի մտնել, շները սկսել են հաչալ, մոտեցել է անվտանգության աշխատակիցը, որը նրանց ներս չի թողել։

Հենց անվտանգության աշխատակիցն էլ գտել է Արթուրին և ոստիկանություն կանչել։ Ոստիկաններն արագ են հասել դեպքի վայր։ Հոր խոսքով` ոստիկանությունն անմիջապես հայտարարել է, որ տղան ցանկացել է ինքնասպան լինել, և նա թմրամիջոցների ազդեցության տակ է: Նրանք ստիպել են Արթուրին տեսախցիկի առաջ ասել, որ ինքը ոչինչ չի հիշում, սակայն Արթուրը նշել է, որ իրեն պատուհանից գցել են և որ ինքը թմրանյութեր չի օգտագործում։ Փաստն այն է, որ միջազգային մրցումներին մասնակիցը, որ պարբերաբար դոպինգ թեստեր է անցնում, թմրանյութեր օգտագործել չի կարող:

Флаги Армении, ЕС и Азербайджана накануне вхождения стран в Совет Европы (25 января 2001). Страсбург - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի աղջիկը պահանջել է իր երկրի դրոշը հանել հայկական եռագույնի մոտից

Այնուհետև ժամանել է շտապօգնությունը, Արթուրին առաջին հերթին տեղափոխել են հիվանդանոց, հետո՝ հոգեբուժարան, իսկ վերջում էլ վերադարձրել են շտապօգնության բաժին, որտեղ այժմ բուժում է ստանում: Հայրն ասում է, որ Արթուրը կոնքազդրային հոդի վնասվածք է ստացել, ինչպես նաև ազդրերի կոտրվածքներ: Այժմ մարզական կարիերան շարունակելու մասին խոսք լինել չի կարող։

«Շնորհակալ եմ աստծուն, որ որդիս ողջ է, 20 մետր բարձրությունից ընկնելուց հետո հրաշքով փրկվել է», - ասել է հայրը:

Հայրը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, կատարվածը իրենից փող կորզելու ձախողված փորձ էր, քանի որ իր ընտանիքը բավականին հարուստ է, և ընկեր ձևացող ադրբեջանցի տղան հավանաբար այդ մասին ասել է իր ընկերներին։

Հիշեցնենք` օրեր առաջ ХарківTimes-ը հաղորդել էր, որ Խարկովի բուհերից մեկի ուսանողը ընկել է 6-րդ հարկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 12 -ին ժամը 07․ 24-ին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0