00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարեանէն բացի ո՞վ  ամուսնացեր է

© REUTERS / HANDOUTПрезидент и первая леди Турции Тайип и Эмине Эрдоган на свадьбе немецкого футболиста "Арсенала" Месута Озила и его невесты Амины Гульсе (7 июня 2019). Стамбул
Президент и первая леди Турции Тайип и Эмине Эрдоган на свадьбе немецкого футболиста Арсенала Месута Озила и его невесты Амины Гульсе (7 июня 2019). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019 թուականի ամառուան առաջին ամիսը դեռ չէ աւարտուած, բայց արդէն քանի մը «ֆութպոլային» հարսանիք կայացած է: Հետաքրքիր փաստ. ամուսնացողներէն երեքը «Արսենալ»-էն են: Կը ներկայացնենք այս ամառուան ամենաքննարկուող հարսանիքները:

ԵՐԵՒԱՆ, 18 յունիսի — Sputnik. Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի հարսանիքը, անկասկած, քննարկուեցաւ ու դեռ պիտի քննարկուի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի մէջ: Բայց բացի Հենրիխէն, այլ ֆութպոլիստներ ալ  յաւերժ սիրոյ երդում տուած են: 433 կայքը, որ աւելի քան 21 մլն բաժանորդ ունի, կազմած է ֆութպոլային աշխարհի մէջ մեծ աղմուկ հանած հարսանիքներու ընտրանին:

Մեսութ Օզիլ

Լոնտոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան, գերմանացի ֆութպոլիստ Մեսութ Օզիլի եւ անոր ընտրեալի` թրքական արմատներով շուէտացի բնորդ Ամինէ Կիւլշէի հարսանեկան արարողութիւնը, որ կայացաւ յունիս 7-ին, բազմամարդ էր, բայց գլխաւոր հիւրը Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայիփ Էրտողանն էր:

A post shared by 433 (@433) on

Սերխիօ Ռամոս

Յայտնի ֆութպոլիստ, «Ռէալ»-ի 33-ամեայ պաշտպան Սերխիօ Ռամոսը վերջապէս ամուսնացաւ իր սիրեցեալի` 41–ամեայ հեռուստահաղորդավար Փիլար Ռուբիոյի հետ: Հարսանեկան արարողութիւնը տեղի  ունեցած է յունիս 15-ին Սեւիլիոյ  մայր տաճարին մէջ: Զոյգը երեք որդի ունի:

Հենրիխ Մխիթարեան

Հայաստանի ֆութպոլի հաւաքականի աւագ, Լոնտոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան յունիս 17-ի երեկոյեան հարսանեկան լուսանկար հրապարակեց իր նորաթուխ կնոջ` Պեթի Վարդանեանի հետ:

View this post on Instagram

Marry me and stay with me forever❤️ #BettyHenrikh #Wedding #Love

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Պեթին հայ գործարար Միքայէլ Վարդանեանի դուստրն է, իսկ հարսանեկան արարողութիւնը կայացած է հայկական մշակոյթի համաշխարհային կեդրոններէն մէկուն` Սուրբ Ղազար կղզիին մէջ:

Փեթըր Շմէյխըլ

Դանիոյ  հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթետ»-ի նախկին դարպասապահը յունիս 15-ին երկրորդ անգամ ամուսնացաւ: Անոր ընտրեալը Լաուրա ֆօն Լինտհոլմն է: Նորապսակները հանդիպած էին 2014-2017 թուականներուն, բայց յետոյ բաժնուած: Քանի մը ամիս առաջ անոնք որոշեցին ամուսնանալ:

Սէատ Քոլաշինաց

«Արսենալ » ակումբի ու Պոսնիա եւ Հերցեգովինայի հաւաքականի պաշտպան Զէատ Քոլաշինացն օրերս ամուսնացաւ իր վաղեմի սիրեցեալի` Պելայի հետ: Զոյգը շքեղ հարսանիք կազմակերպեց, որուն ներկայ էր նաեւ Արսենալի մէկ այլ խաղցող Մեսութ Օզիլը:

Տէյլի Պլինտ

Հոլանտացի  ֆութպոլիստ, «Աիաքս» ակումբի եւ Հոլանտայի հաւաքականի խաղցող Տէյլի Պլինտը, ինչպէս Մխիթարեանը, իր կեանքի կարեւորագոյն իրադարձութիւնը տօնեց երէկ` յունիս 17-ին: Ընտանեկան հաւաքոյթի լուսանկարը հրապարակած է հէնց ֆութպոլիստը: Ի դէպ, անոր ընտրեալն արդէն յղի է, այնպէս որ շատ շուտով անոնց ընտանիքը եւս մէկով կ'աւելնայ:

View this post on Instagram

It was not only the two of us that got married... 👶🏻💍✨ I bet you felt all the love this weekend 💛

A post shared by Candy-rae Fleur (@candy.rae.fleur) on

Փեոտր Զելինսկի

«Նափոլի» իտալական ակումբի եւ Լեհաստանի հաւաքականի կիսապաշտպան Փեոտր Զելինսկին յունիս 15-ին ամուսնացաւ Լաուրայի հետ, որուն առաջարկ ըրած էր  դեռ 2017 թուականին:

Թիէմու Փուքի

Երէկ նաեւ «Նորուիչ Սիթի» անգլիական ակումբի եւ Ֆինլանտայի հաւաքականի յարձակուող Թիէմու Փուքիի հարսանիքն էր, որ տեղի ունեցաւ  լողափին, իսկ տօնակատարութիւնը՝վրանի մէջ, ներկայ էին մտերիմներն ու հարազատները:

Եագօ Ասպաս

«Սելտա» ակումբի եւ Սպանիոյ ազգային հաւաքականի յարձակուող Եագօ Ասպասն ու բնորդ Ճեննի Ռուեդան, թէեւ արդէն երկու երեխայ ունին, այդուհանդերձ որոշեցին հարսանիք կազմակերպել: Անոնց խնճոյքը կայացաւ յունիս 16-ին:

Լրահոս
0