ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 18-22-ը` գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ–ի:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 18-22-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, իսկ գիշերը` 19-21 աստիճան տաքության սահմանում։