00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու բնակիչն ապաստան կխնդրի ՌԴ նախագահից. նրա հոր գերեզմանն անարգելու գործը կասեցվել է

© Sputnik / Armenihi MkhoyanԼիլիթ Աղեկյանը
Լիլիթ  Աղեկյանը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու տարի առաջ՝ 2017 թվականին, անարգել են Լիլիթ Աղեկյանի հոր՝ Գյումրիում հայտնի բժիշկ Հրաչ Աղեկյանի գերեզմանը. դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս հանցագործները բացահայտված չեն:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրիի բնակիչ Լիլիթ Աղեկյանը պատրաստ է դիմելու ՌԴ նախագահին՝ Ռուսաստանում ապաստան գտնելու խնդրանքով: Վերջինս նաև ցանկություն ունի Ռուսաստան տեղափոխել հոր աճյունը: Լիլիթի մոտ նման ցանկություն է առաջ եկել հոր գերեզմանն անարգելու փաստով քրեական գործը կասեցնելու և, իր խոսքով, «իրավապահ մարմինների անգործության ու մարդու իրավունքների ոտնահարման պատճառով»:

Фонд Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա
Շիրակի համալսարանը փակելը ծայրահեղ քայլ է. Սերոբյանը` նախարարի հայտարարության մասին

«Հայաստանը ֆանտաստիկ երկիր է մարդու իրավունքների ոտնահարման առումով և, եթե ես իմ հայրենքիում չեմ կարող իմ իրավունքները պաշտպանել և պահպանել մեր գերեզմանը, ուրեմն նամակ եմ պատրաստում ՌԴ նախագահին՝ ինձ ապաստան տալու խնդրանքով: Ի՞նչ է նշանակում երկու տարի քրեական գործ է հարուցված հայրիկիս գերեզմանի անարգման փաստով և 2 տարվա մեջ 2 անգամ գործը կասեցվում է»:

Լիլիթ Աղեկյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ 2017 թվականին անարգել են իր հայրիկի՝ Գյումրիում հայտնի բժիշկ Հրաչ Աղեկյանի գերեզմանը, որը գտնվում է Գյումրու 2-րդ գերեզմանատանը. դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս հանցագործները բացահայտված չեն: Նշենք, որ գերեզմանի պարսպի սալաքարերը հանված են եղել, կոտրված և դրված գերեզմանի մոտ:

© Sputnik / Armenihi MkhoyanԼիլիթ Աղեկյանի հոր՝ Հրաչ Աղեկյանի գերեզմանն անարգելու գործով որոշումը
Գյումրու բնակիչն ապաստան կխնդրի ՌԴ նախագահից. նրա հոր գերեզմանն անարգելու գործը կասեցվել է - Sputnik Արմենիա
Լիլիթ Աղեկյանի հոր՝ Հրաչ Աղեկյանի գերեզմանն անարգելու գործով որոշումը

Լիլիթն անմիջապես դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ: Փորձագիտական երեք եզրակացությունների համաձայն` եղել է տեխնիկական միջամտություն, այսինքն` պարսպի սալաքարերը լինգով ջարդվել, բերվել լցվել են կողքը: Չնայած այս եզրակացություններին` քրեական գործը 49 օր հետո` 2017 թվականի օգոստոսի 31-ին, Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Արմեն Գյոզալյանի և Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանի կողմից կասեցվել է՝ հանցանքը կատարող անձին չհայտնաբերելու հիմնավորմամբ:

© Sputnik / Armenihi MkhoyanԼիլիթ Աղեկյանի հոր՝ Հրաչ Աղեկյանի գերեզմանն անարգելու գործով որոշումը
Գյումրու բնակիչն ապաստան կխնդրի ՌԴ նախագահից. նրա հոր գերեզմանն անարգելու գործը կասեցվել է - Sputnik Արմենիա
Լիլիթ Աղեկյանի հոր՝ Հրաչ Աղեկյանի գերեզմանն անարգելու գործով որոշումը

«Ես, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ պնդում եմ, որ իրավապահ մարմինները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որևէ քայլ չեն կատարել: Ընդ որում, ես տվել եմ կասկածյալների անուններ, որովհետև ժամանակին ինձ որոշ մարդիկ առաջարկել էին` հանել պարիսպը, որպեսզի իրենք այդ տարածքում նստարաններ տեղադրեն: Ես տրամաբանական հարց եմ տալիս` ո՞ւմ էր պետք քանդել այդ պարիսպը, պիտի որոշակի շահագրգռություն լիներ, չէ՞: Բայց իմ ասածներն իսպառ անտեսվեցին»,- պատմում է Լիլիթ Աղեկյանը` վստահեցնելով այդ ժամանակ բաց նամակով դիմել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, նամակներ է գրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Сотрудницы швейной фабрики Sasstex в Гюмри - Sputnik Արմենիա
Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

2018 թվականի հեղափոխությունից հետո Լիլիթ Աղեկյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 2018 թվականի հուլիսի 4-ին գործը վերաբացվել է: Սակայն, 10 ամիս անց` Շիրակի մարզային դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի և քննիչ Միշա Բիշարյանի կողմից գործը կրկին փակվեց` նախկին հիմնավորմամբ. «Գործի վարույթը կասեցնել, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»,-ասած է որոշման մեջ:

«Իմ կողմից գործով կասկածվող անձը զանգահարում է ինձ, ասելով, թե ինչու եմ իր անունը հայտնել ոստիկանությանը, ասելով՝ հետո ինչ, որ քեզ ժամանակին ասել ենք հանի այդ պարիսպը այդտեղից: Զանգից 4 օր հետո գործը կասեցվել է»,- պատմում է Աղեկյանը:

Նա նաև տեղեկացնում է, որ կասեցումը հանելուն հետևած 10 ամիսների ընթացքում բոլոր քննչական գործողությունները կատարվել են միայն իր միջնորդություններով:«Երևի այս գործից «քյար» չունեն, դրա համար էլ շահագրգիռ չեն բացահայտել: Ես չեմ պատրաստվում հանգիստ նստել, պայքարելու եմ մինչև վերջ: Իմ հայրը հարգված մարդ է եղել, մեր ընտանիքն այս անարգանքը չի կարող մոռանալ: Շիրակի մարզի իրավապահները ակնհայտ անգործություն են դրսևորում: Այդ ո՞նց է ստացվում, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի պատգամավոր բարեկամի մեքենայի թալանի գործը օրուկեսվա մեջ է բացահայտում, իսկ այս գործը չի կարող 2 տարվա ընթացքում բացահայտել»,- նշեց Լիլիթ Աղեկյանը՝ վստահեցնելով «եղել է կոնկրետ «պրեսինգ» Շիրակի մարզի իրավապահներ վրա այս գործի շրջանակներում: Նրա կարծիքով սա շղթայական կոռուպցիա է: Ի դեպ, գործով 4 քննիչ է փոխվել:

Լիլիթ Աղեկյանը նամակներով դիմել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին, ՀՀ ԱԱԾ-ին, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:

Այս ամենը Լիլիթը հանցավոր անգործություն, թողտվություն ու մարդու իրավունքների ոտնահարում է համարում: Վերջինս պահանջում է գործը կասեցումից հանել, տալ նոր քննիչի ու դատախազի ու ընթացքը վերահսկել ու արագ բացահայտել:

Լրահոս
0