00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղբային պատերազմներ» Երևանում. Մարությանի և Խաժակյանի ինչի՞ն է պետք Էյնշտեյնի հավասարումը

© Sputnik / Naira MelkumyanПереполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн
Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու անդամները հանդես են եկել փոխադարձ մեղադրանքներով մայրաքաղաքում աղբահանության չլուծված խնդրի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը երկուշաբթի վիճել են աղբի հետ կապված խնդրի պատճառով։

Айк Марутян - Sputnik Արմենիա
«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

Ավագանու խորհրդի նիստին Խաժակյանը պատմեց, որ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկն իր հետ հանդիպման ժամանակ հեգնանքով անդրադարձել է Երևանի քաղաքապետի հայտարարությանն այն մասին, որ մի քանի ամսվա ընթացքում անհնար է լուծել 50 տարվա ընթացքում կուտակված խնդիրները։ Ըստ Խաժակյանի՝ այդ կապակցությամբ հանրապետականը նշել է, որ ճիշտ նույնկերպ իրենք 10 տարվա ընթացքում չէին կարող կարգավորել աղբահանության հարցը։

Դրանից հետ Խաժակյանը ներկայիս քաղաքային իշխանություններին մեղադրել է անգործության մեջ և հայտարարել, որ խնդիրը լուծելու համար պարզ բանաձևեր են պետք, և Էյնշտեյնի հավասարում այստեղ չի պահանջվում։

Ի պատասխան քաղաքապետը որոշեց Խաժակյանին ֆիզիկա սովորեցնել. գրեց բանաձևը թղթի վրա և ցույց տվեց Խաժակյանին, որն իր հերթին պահանջեց բացատրել այն. սա արդեն բարկացրեց Մարությանին։

«Ես շատ լավ ֆիզիկա գիտեմ, եղբայր, և կարող եմ բացատրել։ Չկասկածես», – զայրացած հայտարարեց քաղաքապետը։

Սակայն Խաժակյանը պնդում էր իրենը, և Մարությանը փորձեց փոխել թեման։ Նա խնդրեց ընդդիմադրին փոխանցել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին (որի հետ, ըստ քաղաքապետին հասած լուրերի, Խաժակյանը ընկերներ է) վերահսկողություն սահմանել և հետևել այն տարածքի իրավիճակին, որը Նիկոյանի ընտանիքը վարձակալության է տալիս «Սանիթեք» ընկերությանը։

Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

«Նախ, ես ձեր սուրհանդակը չեմ։  Երկրորդը, վերջ տվեք անատամ, անօգնական հայտարարություններ անել և գործով զբաղվեք։ Ե՛վ մեխը, և՛ մուրճը ձեր ձեռքում է, ձեր ուժը վարչապետն է ներկայացնում, զբաղվեք խնդիրների լուծմամբ», – պատասխանեց Խաժակյանը` քաղաքապետին հիշեցնելով, որ նա նույն Նիկոյանին իր խորհրդականի պաշտոնն էր առաջարկում։

Քաղաքապետը հայտարարեց, որ մասնավոր ընկերությունը չի կարող լուծել մայրաքաղաքում աղբահանության խնդիրը, և Խաժակյանը չպետք է պաշտպանի նրան։

Մարությանի և Խաժակյանի վեճին միջամտեցին ավագանու «Լույս» և «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Նրանց միջև լեզվակռիվ սկսվեց, կողմերը փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան։ Քաղաքապետը ստիպված էր անջատել խոսափողը։ Նա խնդրեց մի փոքր սպասել և խնդրի լուծմանը հասնել օրինական ճանապարհով։

Երևանում աղբահանության խնդիրը սրվել էր դեռ անցած տարվա ամռանը։ «Սանիթեք» ընկերությունը դադարել էր պատշաճ կատարել իր պարտականությունները` բացատրելով դա տեխնիկայի անսարքությամբ և այլ գործոններով պայմանավորված խնդիրներով։ Քաղաքապետարանը որոշել էր ծայրահեղ միջոցների դիմել և անձամբ ստանձնել խնդրի լուծումը։  Քաղաքապետարանը արդեն համապատասխան տեխնիկա է ձեռք բերել։

Լրահոս
0