ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
Երեկ` հունիսի 16-ին, ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:
Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:
Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին:
Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:
![Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1917/65/19176555_0:0:2048:1287_600x0_80_0_0_8f5ab3c599bc5085f02a755e946bfd6c.jpg)
![Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1917/66/19176697_0:78:2048:1365_600x0_80_0_0_f9ef150526a512babd766027fdfff953.jpg)
![Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1917/65/19176588_0:73:2049:1360_600x0_80_0_0_099332bd31d8e8f1e9230166ec3f675c.jpg)
Նշենք, որ նախատեսված է Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է վառել: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: