00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքի հանձնակատար՝ նախարարի փոխարեն. մնում է տեսնել` կլինե՞ն գործեր կենացների փոխարեն

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял новоназначенного главного комиссара по делам диаспоры Заре Синаняна (14 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял новоназначенного главного комиссара по делам диаспоры Заре Синаняна (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց ավելի շատ հայեր ապրում են Հայաստանից հեռու, քան հայրենիքում: Երևի եռապատիկ ավելի շատ: Դա առկա իրողություն է: Ողջ հարցն այն է, թե ինչպես անել, որ այդ իրողությունը իրապես շարունակի մնալ մեր մրցակցային պոտենցիալ առավելություններից մեկը, ամենակարևորը՝ սկսի փաստացի առավելություն ու ավելի մեծ տնտեսական, քաղաքական, համազգային արդյունք տալ:

Ամենևին էլ դյուրին գործ չէ: Ասենք, ի՜նչ գործ: Դա ընդհանրապես բավականին լուրջ հիմնախնդիր է, որը պահանջում է հնարավորինս կշռադատված, հավասարակշիռ, պատճառաբանված ու հաշվարկված ծրագիր, մոտեցումների բազմազանություն և որոշակի գործիքակազմ:

Չէ, այս ամենը չենք նշում գործող կառավարության Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ստանձնած պատասխանատվության բեռի ծանրությամբ, այսպես ասենք, մտահոգելու համար: Սա պարզապես թեթևակի ակնարկ է, որ առաջին հայացքից «խաղուպար» կամ «թեթև» թվացող պաշտոնն, իրականում առանցքային բովանդակություն ունի: Իսկ թե այդ բովանդակությունը կստանա՞ նույնպիսի առանցքային նշանակություն, արդեն կախված է կոնկրետ մարդուց, նրա ձևավորած աշխատանքային խմբից, որին թիմ են ասում, նախաձեռնողականությունից, խնդիրների ընկալումից և աշխատանքի արդյունավետություն ենթադրող մյուս անհատական ու գործնական ունակություններից:

Премьер-министр Армении Никол Пашинян принял мэра Глендейла Заре Синаняна (3 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ–ից եկած Սինանյանը պաշտոն ստացավ Հայաստանում

Զարեհ Սինանյանի, նրա կենսագրության, կրթության, արդեն ԱՄՆ-ում անցած ճանապարհի, Գլենդելի քաղաքային խորհրդում պաշտոնը թողնելու և հայրենիքում բավականին մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի անցնելու մասին այսօր շատ խոսվեց, չկրկնենք: Սփյուռքի հարցերի նորանշանակ գլխավոր հանձնակատարի հետ աշխատանքային առաջին հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն էլ անդրադարձավ այդ ամենին ու ոչ միայն:

Հասկանալի է, որ հանրության շրջանում այս նոր նշանակումը միարժեքորեն չի ընդունվել և դա, մեծ հաշվով, հնարավոր էլ չէր: Քննադատական ու մտահոգություններով պարուրված արձագանքներ էլ եղան, դրվատական ու ոգևորված արտահայտություններ: Թե մեկի, թե մյուսի համար, կարծում ենք դեռ վաղ է. անկախ ամեն ինչից՝ մարդը պետք է կոնկրետ աշխատանքում դրսևորվի, գոնե առաջին քայլերը անի, ինչից էլ կերևա, թե ում զգացողություններն էին արդարացված, իսկ ումը՝ ոչ: Մեկ տարի առաջվա բառապաշարով ասած՝ «թողեք, թող աշխատի», ըստ որում, այս դեպքում այդ ծամծմված արտահայտությունը առանց հեգնանքի արժե ասել, զի այն պատճառաբանված է:

Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարոն Մարության, գուցե անցնենք մաքրությա՞ն, քանի դեռ թռչող կոկորդիլոսները վրա չեն տվել

Իսկ մենք փորձենք խիստ թեթևակի դիտարկել հնարավոր խնդիրները, որ կան այն կարևոր ուղղությամբ, որ անվանում ենք՝ սփյուռք և սփյուռքի հետ կապեր: «Հին հայերենով» ասած՝ սփյուռքի նոր նախարար է նշանակվել: Դե, լավ, թող հիմա պաշտոնը կոչվի հանձնակատար, թեկուզ՝ գլխավոր հանձնակատար: Ինչ-ինչ, բայց կարելի է վստահ լինել, որ սփյուռքի հանձնակատարի աշխատանքային առօրյան ընկերների հետ աշխատասենյակում պիցցա ուտելու սելֆիով չի ուղեկցվի. քիչ հավանական է, որ Գլենդելի նախկին քաղաքապետը նման դրսևորում ունենա:

Գլխավորն այստեղ այլ բան է. կլինեն Հայաստան-սփյուռք թեմայով նոր կենացնե՞ր, թե՞ ռեալ գործեր: Առնվազն հունիս-հուլիսին, բնականաբար, Զարեհ Սինանյանը զբաղված կլինի այն ամենով, ինչը բնորոշում են, որպես «ծանոթացում գործերին և իրավիճակին»: Բայց պետք է հուսալ, որ դա արագ տեղի կունենա, ինչին կհաջորդի համակարգված ծրագրի, հայեցակարգի ու ծանրութեթև արված քայլերի ներկայացում՝ դրանց կատարման մեկնարկով:

Армен Хачатрян - Sputnik Արմենիա
Գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք անում… «Իմ քայլի» պատգամավորը «չդիմացավ առերեսմանը»

Մինչդեռ խնդիրներ կան: Չեն կարող չլինել, չէ՞ որ հայերս անգամ չեղած տեղից խնդիրներ ստեղծելու աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոններ ենք: Օրինակ, խնդիր կարող է լինել այն, որ Զարեհ Սինանյանը ներկայացնելու է մի իշխանություն, որի բազմաթիվ կողմնակիցներ վերջին շրջանում ինտենսիվ պախարակում էին և են (եթե չասենք՝ բուն բնորոշումները), օրինակ, ՀՅ Դաշնակցությանը: Մի ավանդական կուսակցություն, որ իր օժանդակ կառույցներով հանդերձ, սփյուռքի մեր հայրենակիցների մի մեծ մասի ազգային կյանքում և կենսակերպում լրջագույն դերակատարում ունի: Ճիշտ է, ՀՅԴ-ն այն ուժն է, որ Հայաստանում հանիրավի կասեցված լինելու պայմաններում անգամ (1995-97թթ.) մշտապես ու ակտիվ դերակատարում է ունեցել Հայրենիքին նյութապես ու տնտեսապես օժանդակելու ձեռնարկումներում («Հայաստան» հիմնադրամի հանգամանկություն և այլն):

Այո, բայց հասկանալի է, որ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչը որոշակիորեն պետք է կարողանա հաղթահարել այն անդուր նստվածքը, որ այսօր վիրտուալ հարթակներում ու նաև հասարակական-քաղաքական զրուցահոսքում ձևավորել են որոշ իշխանական ու իշխանամետ, այսպես ասենք՝ բանախոսներ:

Денежные купюры - Sputnik Արմենիա
Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն

Մյուս կողմից, վերջին մեկ տարվա ընթացքում էլի բազմաթիվ քարեր են նետվել Հայ Առաքելական եկեղեցու ուղղությամբ: Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին այն կարևոր հենասյուներից մեկն է, որի վրա խարսխվում է հայության մի զգալի մասի ինքնության պահպանումը, հատկապես՝ սփյուռքում: Այս հարթության վրա էլ, եղածներին ավելացել են նոր, որոշակի չափով հուզական բնույթի խոչընդոտող խնդիրներ, որոնք ևս հաղթահարման կարիք ունեն:

Ինքնին հասկանալի է, որ ժամանակակից հայկական սփյուռքը միատարր չէ, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ կրոնական հայացքների տեսանկյունից: Ավելին, կա լեզվական խնդիր, շատ շոշափելի կա հայապահպանության հիմնախնդիր, որի լուծումը ժամանակի հետ բնականորեն ավելի է դժվարանում: Սա՝ դեռ չհաշված ավանդական սփյուռքի ու վերջին տասնամյակներում ձևավորված «Նոր սփյուռքի» պարագաները: Հավելենք այստեղ «ամերիկահայության», «ռուսահայության», «եվրոպահայության», պայմանական ասած՝ «ասիահայության» խնդիրները:

Երևան-Վան ուղիղ չվերթ - Sputnik Արմենիա
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Սթափ ընկալումը հուշում է, որ այդ ամենով հանդերձ, մեր ազգի ներկայացուցիչների մեծ մասին միավորող կարևոր ու անքննարկելի գործոններ կան՝ Հայոց պետականությունը, հասկանալի է, Արցախը ներառյալ, լեզուն, հավատը, նաև՝ հայկական երազանքը, որ մի օր հայերիս ճնշող մեծամասնությունը ապրի սեփական հայրենիքում, որպես ՀՀ լիիրավ քաղաքացի:

Ի դեպ, երազանքի մասին. իշխանափոխությունից անմիջապես հետո շատ ու ոգևորված էին խոսակցությունները հայության զանգվածային ներգաղթի, վերադարձի թեմաներով: Իշխանափոխությունից մեկ տարի անց այդ խոսակցություններն ու հայտարարություններն աշխատում են չհիշել, իսկ ոգևորությունը ակնհայտորեն պաղած է: Կարծում ենք, Զարեհ Սինանյանի նշանակումը որոշ իմաստով կարող է խորհրդանշական համարել՝ որպես ԱՄՆ-ից մեկ կոնկրետ հայրենակցի վերադարձ:

Այնպես որ, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի աշխատանքային կարևոր ուղղություններից մեկը հայրենակիցների ներգաղթի հիմնախնդիրը պետք է լինի: Թերևս այդպես կարելի է մեկնաբանել նաև վարչապետի հետ հանդիպման ընթացքում արված շեշտադրումը՝ Հայաստանում սփյուռքի առավել մեծ ներգրավվածության վերաբերյալ:

Ուստի մեկ անգամ ևս ընդգծենք՝ բաժակաճառերի փոխարեն «զանգեր կախելու» կարևորությունը, իսկ թե դրանցից որի՞ն է նախապատվությունը տրվում, թաքուն չի մնա, այլ կերևա արդեն նորանշանակ հանձնակատարի առաջին կոնկրետ քայլերից:

Լրահոս
0