ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, հրապարակել է լուսանկարներ է հրապարակել Նորավանքից։
«Նորավանքը XIII դարի հայկական վանք է։ Ո՞վ է ասել, որ հնարավոր չէ ճամփորդել ժամանակի մեջ», - մեկնաբանել է հրապարակումը Տատան։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա իր բաժանորդներին ոչ միայն հայկական ճարտարապետության գեղեցկությունն է ցույց տվել, այլև իր լուսանկարներն է հրապարակել։
«Հիմա առաջին անգամ մտածեցի, որ մարդուն ամենաշատն իր Հայրենիքն է սազում։ Տարօրինակ միտք է, բայց ինձ դուր է գալիս», - գրել է olesya.202-ն։
«Սուպեր, ինչու հասնել Եվրոպա, եթե կողքից նման գեղեցկություն կա», - ավելացրել է tais_afinskaya2։
«Այնքան հիանալի էներգետիկա ունեք, նույնիսկ լուսանկարներից է զգացվում։ Դուք շատ գեղեցիկ եք, թող ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ, երջանկությամբ ու ներդաշնակությամբ», - մաղթել է _juli_k_ օգտատերը։
Տաթևիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին
Նշենք, որ Կարապետյանն արդեն մի քանի օր է` Հայաստանում է։ Պատմական հայրենիք գալուց հետո նա խորհուրդ էր հարցրել իր բաժանորդներից, թե ինչ կարելի է տեսնել Հայաստանում, և առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։
Կարապետյանը վերջերս հանգստանում էր Իտալիայում։